Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients
uncategorized

Նովրուզը Հայաստանում սկսվում է սահմանից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր իրանալեզու և թյուրքալեզու ժողովուրդները տոնում են Նովրուզը, որը եվրասիական մի շարք ժողովուրդների մոտ համարվում է Նոր տարվա տոն: Այն նաև խորհրդանշում է գարնան առաջին օրն ու բնության զարթոնքը:

Եվ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս՝ հարևան իրանցիները նախընտրում են իրենց կարևորագույն տոնը՝ Նովրուզը, տոնել Հայաստանում:

Նովրուզը պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր, այն համարվում է աշխարհի ամենահին տոներից մեկը, որը նշում էին դեռևս մ. թ. ա. 7–րդ դարում: Համարվում է, որ տոնն ունի հին իրանական ծագում՝ կապված Արևի պաշտանմունքի և Զարատուշտրա մարգարեի անվան հետ:

2017 թ. Հայաստան է այցելել 220 հազար իրանցի զբոսաշրջիկ, ինչը 2016 թ. համեմատ 16%–ով ավելի է: Անցած տարի Իրանի չորս քաղաքներում կազմակերպել են միջոցառումներ, իսկ դեկտեմբերին Իրանում կայացած զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել են հայկական 6 տուրօպերատորներ՝ ներկայացնելով Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները:

2018 թ. Նովրուզի տոնակատարության շրջանակներում իրանցի զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելությունների առավել հարմարավետությունն ապահովելու նպատակով մշակվել և իրականացվում են մի շարք միջոցառումներ:

Ինչպես «Փաստ»–ին տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Լիլիթ Խաչատուրյանը՝ Իրան–Հայաստան սահմանային անցակետում, Մեղրի ԱՏԳ–ում գործող տեղեկատվական կենտրոնում իրանցի զբոսաշրջիկներին կտրամադրվեն Հայաստանի զբոսաշրջային գրավչություններն ու ներուժը ներկայացնող պարսկերեն բրոշյուրներ, քարտեզներ, թռուցիկներ, տեղեկատվական թերթիկներ: Այս բոլոր աշխատանքներն իրականացվում են համագործակցելով Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հետ: Վերջինիս կողմից էլ հենց տպվում են բրոշյուրները:

Լիլիթ Խաչատուրյանի փոխանցմամբ՝ Իրանից Հայաստան տանող մայրուղիներին կտեղադրվեն հայերեն և պարսկերեն տեղեկատվական, ինչպես նաև Նովրուզի շնորհավորական գրառումներ պարունակող պաստառներ։ Պաստառները Նովրուզի նախօրեից սկսած մեկ ամիս շարունակ տեղադրած կլինեն մայրուղիներին։

«Նովրուզի ողջ ընթացքում Հայաստանում կգործի 24 ժամյա թեժ գիծ՝ 095 118 118 պարսկալեզու մասնագետների ներգրավմամբ՝ շահագրգիռ մարմինների հետ սերտ համագործակցությամբ: Նովրուզի օրերին Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար փորձել ենք ապահովել նպաստավոր պայմաններ՝ Մեղրի–Երևան ճանապարհին ոստիկանության հերթապահության, շտապօգնության, ճանապարհային փրկարարական ծառայության պատշաճ կազմակերպման, ինչպես նաև Մեղրիի անցակետում ուղևորափոխադրող ավտոմեքենաների և ավտոբուսների երթևեկությունը դյուրացնելու միջոցով։ Այսպիսով կփորձենք ապահովել իրանցի զբոսաշրջիկների անվտանգությունը և ահրաժեշտության դեպքում հրատապ լուծում տալ հնարավոր խնդիրներին»,– նշեց նա։

Հարցին, թե ինչպես է, որ իրանցիները սիրում են նշել Նովրուզը Հայաստանում և ոչ մեկ այլ երկրում, թեկուզև՝ մահմեդական, Խաչատուրյանը պատասխանեց, որ հայերը շատ հյուրընկալ են ու իրանցիների համար մեր երկրում այս օրերին բազմաթիվ տոնական միջոցառումներ են իրականացվում:

«Ցանկացած անձ, ընդ որում նաև հայերը, սիրում են Նոր տարին և առհասարակ բոլոր տոները դրսում անցկացնել: Բայց այստեղ մեկ բան կա՝ հայերը շատ հյուրընկալ են ու հյուրասեր: Իրանցիներն իրենց այստեղ ընդունված ու լավ են զգում, նրանց բարձրակարգ ծառայություններ են մատուցվում ու միջոցառումներ կազմակերպվում, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից: Եվ հետո իրանցիները ավտոմեքենայով են ճանապարհորդում և իրենց համար շատ հարմար է Հայաստան գալը»,– հավելեց նա:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում