Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System
uncategorized

Գրիգոր Մինասյան. «Նման շոուները երևանցու շահի համար չեն իրականացվում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանի կարծիքով ավագանու վերջին նիստի օրակարգում «Երկիր ծիրանի» խմբակցության կողմից ներկայացված երկու առաջարկներն էլ քաղաքական հնարք էին: Եվ դրանց նպատակը ոչ թե մեծագույն գործչի՝ ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց կամ մարտի 1–ի զոհերի հուշարձան ունենալն էր, այլ ընդամենը «Ելք» խմբակցությանը «հարվածելը»:

««Երկիր ծիրանի» խմբակցությունը փորձեց ցույց տալ, որ «Ելքը» ոչ թե ընդդիմադիր խմբակցություն է, այլ Հանրապետականի դիրքորոշումն ունեցող խմբակցություն: Այսինքն, «Երկիր ծիրանին» իրականում ոչ թե նպատակ ուներ օրակարգում ներառված հարցերին լուծում տալ, այլ քաղաքական ինչ–որ էժանագին հնարքներով քաղաքական դիվիդենտներ շահել ու շոու սարքել, ինչը ձախողվեց»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Գ. Մինասյանը:

Նրա խոսքով` նման կերպ «Երկիր ծիրանին» քաղաքական ամբիցիաներ իրացնելու խնդիր է հետապնդում: Եվ այդ է պատճառը, որ անընդհատ ուզում են առանձնանալ ու բոլորին ցույց տալ, որ միակ ընդդիմադիրն իրենք են: «Հիմնականում ամենաընդդիմադիրը երևալու պատճառով է, որ նրանք ամեն անգամ փորձում են ծուղակի մեջ գցել մյուս գործընկերներին: Իմ կարծիքով ավագանիում կիսելու որևէ բան չկա: Եթե կա որևէ առաջարկ կամ նախագիծ, որով երևանցու համար ինչ–որ օգուտ կլինի, ապա պետք է բոլորս միավորվենք այդ առաջարկի շուրջ: Սակայն խնդիրն այն է, որ նման շոուները երևանցու շահի համար չեն իրականացվում, և ոչ էլ որևէ կառուցողական առաջարկ կա դրանցում: Նրանց նպատակը սեփական ամբիցիաների պատճառով բոլորից ընդգծված կերպով առանձնանալն է»,– ասաց Գ. Մինասյանը:

Ավագանու ներկայացուցչի կարծիքով Երևանում, ամենայն հավանականությամբ, հնարավոր կլինի գտնել այնպիսի փողոց կամ պուրակ, որով բոլորը կկարողանան ցույց տալ իրենց հարգանքը հայտնի քաղաքական գործչի հանդեպ, բայց Գ. Մինասյանի դիտարկմամբ «Երկիր ծիրանի» խմբակցության նպատակն ամենևին էլ դա չէր:

«Այս պահին կարելի է արձանագրել, որ այն ուղին, որով նրանք նախանշել էին ընթանալ, միանշանակ ձախողված է: Եվ դա էր պատճառը, որ ավագանու նիստը չավարտված` նրանք լքեցին, կամ ավելի ճիշտ փախուստի դիմեցին նիստերի դահլիճից: Նիստի բոլոր մասնակիցներն էլ նկատեցին, որ նրանց կողմից մտածված հնարքներն ու շոուի սցենարը չստացվեց և տեսնելով, որ այլևս անելիք չունեն, լքեցին դահլիճը: Եվ ամենակարևորը, որը կցանկանայի ընդգծել, այն է, որ իրականում ավագանին երևանցու հոգսը թեթևացնելու և քննարկումներ իրականացնելու ռացիոնալ հարթակ է, որը, ցավոք, նրանք չեն կարողանում նույն ռացիոնալությամբ օգտագործել: Եվ խնդիրն այն է, որ ռացիոնալ դաշտում պետք է գործ անել, սակայն քանի որ իրենք նման ցանկություն չունեն, այդ պատճառով էլ գնում են շոուներ կազմակերպելու ճանապարհով»,– ասաց Գ. Մինասյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում