Պաշտոնյա ամուսիններով ավելի քան 90 հազար դոլար գումար ունեն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի ղեկավար Սամվել Յազերյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը, համաձայն որի՝ նրա փոխառությունները նախորդ տարվա ընթացքում կազմել են 6200 ամերիկյան դոլար:
Տարեկան եկամուտներն էլ կազմել են 8 միլիոն 331000 դրամ ու ստացվել աշխատավարձից: Իսկ դրամական միջոցներն էլ տարեվերջին կազմել են 75000 ամերիկյան դոլար:
Յազերյանի՝ 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ նրա սեփականությունն է համարվում թվով վեց անշարժ գույք՝ երկու հողամաս և մեկական բնակարան, ավտոտնակ, առանձնատուն ու անավարտ մի շինություն:
Յազերյանի կինը՝ Արմինե Թևոսյանը, նույնպես ներկայացրել է իր` 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Վերջինս նույնպես պաշտոն ունի, պետական գերատեսչություններից մեկում գլխավոր մասնագետ է: Իսկ թե ինչի, հայտարարագրում չեն մանրամասնել: Նա հայտարարագրել է 17500 ԱՄՆ դոլար դրամական միջոցներ ու 1 միլիոն 628 հազար դրամ տարեկան աշխատավարձ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում