Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions
uncategorized

Վոլոդյա Ավետիսյան. «Ամբողջ ազգը դուրս գա՝ 3 օրում մի քանի հոգու հեռացնելով երկիրը կփրկենք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն ու իր մի քանի ընկերներ Ազատության հրապարակում այս պահին նստացույց են իրականացնում:

Ավետիսյանը պատասխանել է «Փաստ»–ի մի քանի հարցերին.

– Պարոն Ավետիսյան, ո՞րն է նստացույցի նպատակը:

– Նպատակը հանրությանն արթնացնելն է, ցույց տալ, որ պետք է պայքարել այս անօրինական իշխանությունների դեմ, պետք է այս իշխանություններին հեռացնել, որպեսզի մեր երկրում քաղբանտարկյալներ չլինեն, իրենց կարծիքի համար մարդիկ չդատվեն` օրենքով պետություն ունենալու համար: Եվ Սերժ Սարգսյանին թույլ չտանք իր բանդայով վերարտադրվի:

– Առիթը երեկ հրապարակված Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատավճիռնե՞րն էին:

– Առիթն ընդհանուր Հայաստանի իրավիճակն է: Ես մեկ ուղղվածությամբ չեմ պայքարում: Պետք է ապրենք առանց քաղբանտարկյալների: Ես պայքարում եմ օրենքով պետություն ունենալու համար, իսկ դրա մեջ մտնում են բոլորը:

– Ակնկալիք ունե՞ք, որ այսպես ինչ–որ արդյունք կունենաք: Հիմա ձեզ միացողներ կան:

– Ես ցանկություն ունեմ փոխելու, դուրս եմ եկել փողոց, ով ցանկություն ունի փոխելու, թող դուրս գա՝ փոխի, ով ցանկություն չունի փոխելու՝ վախեցած ապրում է, թող վախեցած ապրի:

– Ձեզ մոտ մտավախություն չկա՞, որ այս քայլերի արդյունքում կրկին կհայտնվեք ճաղերի հետևում:

– Ոչ, ես ոչնչից չեմ վախենում:

– Առհասարակ Հայաստանում հնարավո՞ր է նստացույցով ինչ–որ բան փոխել, ինչ–որ բանի հասնել:

– Նստացույցը նրա համար է, որ ժողովրդին կրկին արթնացնենք, հիշեցնենք անընդհատ, որ մենք պետություն, երկիր, հայկական արժանապատվություն ենք կորցնում, որ պետք է ոտքի կանգնել: Ընդամենը մի քանի հոգու հեռացնելով՝ երկիրը կփրկենք, բայց պետք է, որ ամբողջ ազգը երեք օրով դուրս գա փողոց:

– Կարծո՞ւմ եք կլինի դա, կհաջողվի՞ այս անգամ:

– Ես չգիտեմ կհաջողվի, թե՝ ոչ: Իմ քաղաքացիական պարտքն է, ես կատարում եմ: Ես պայքարում եմ անօրինականության, բռնապետական ռեժիմի դեմ և ցանկանում եմ ունենալ օրենքով ու ապահով պետություն ու ժողովուրդ:

– Նստացույցին միայնա՞կ եք, թե ունեք համախոհներ, ովքեր միացել են ձեզ:

– 7–8 հոգի հավաքվել ենք, մարդիկ գալիս–գնում են: Կարծում եմ՝ դեռ կմիանան ընթացքում:

– Քանի՞ օր եք պատրաստվում անցկացնել նստացույցը:

– Երևի 3–4 օր: Բայց դեռ չգիտեմ՝ գիշերները կմնանք, թե՝ ոչ: Երեկոյան կերևա:


Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը չորս տարի առաջ խարդախության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել, իսկ նախորդ տարի համաներմամբ ազատ արձակվելուց հետո անմիջապես գնացել էր կառավարության շենքի դիմաց ու նստացույց սկսել: Պահանջն այն ժամանակ կրկին նույնն էր՝ Հայաստանը օրենքի երկիր դարձնել:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում