Ինչպե՞ս գայթակղել տղամարդուն՝ ազդելով նրա զգայարանների վրա
style.news.am-ը գրում է.
Շոշափելիք
Ավելի հաճելի ի՞նչ կարող է լինել, քան նուրբ մաշկին հպումը: Մարդը մաշկը շատ սուր է արձագանքում զուգընկերոջ մաշկի հպմանը: Կնոջ ամբողջ մարմինն էրոգեն գոտի է: Այնպես որ՝ կանոնավորապես հետեւիր մաշկիդ խնամքին:
Համի զգացողություն
Առողջ մաքուր մաշկը թեթեւակի աղի ու հաճելի համ ունի: Բայց կեղտոտ մարմինը, տհաճ հոտից բացի, նաեւ դառնաղի համ ունի, որը կարող է նույնիսկ ամենակրքոտ զուգընկերոջ մոտ վերացնել համբուրելու ցանկությունը:
Լսողություն
Լսողությունը նույնպես մեծ նշանակություն ունի սիրային խաղերում, քանի որ բացարձակ լռության մեջ շոյանքը կորցնում է հմայքի մեծ մասը: