Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
Politics

Կարեն Կարապետյան vs Գագիկ Ծառուկյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչի վրա է կառուցված նրանց վարկանիշը

Առաջիկա խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկնում թերևս նաև այն հանգամանքով, որ քաղաքական դաշտում ընդգծված լիդերներ չկան: Բայցևայնպես կան առնվազն երկու գործիչներ, ովքեր հասարակության շրջանում ունեն որոշակի դրական վարկանիշ: Ըստ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի, այդ գործիչներն են վարչապետ Կարեն Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանը: Իսկ թե նրանց վարկանիշն ինչի վրա է կառուցված, և որոնք են նրանց ուժեղ և թույլ կողմերը, կփորձենք պարզել ստորև:

Կարեն Կարապետյան

Վարչապետի` որպես համեմատաբար նոր գործչի կերպարը որոշակի հույսեր է ներշնչում: Նրա նկատմամբ վստահության պաշար կա հասարակության հատկապես այն հատվածի մոտ, որի կրթական ցենզը միջինից բարձր է և որը երկրի ապագան կապում է ինտելեկտի, տեխնոլոգիական զարգացման հետ: Վարչապետի վարկանիշը բավականին բարձր է նաև բիզնես դասի շրջանում: «Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներն զգում են, որ վարչապետն իրենց մտածելակերպի մարդ է: Եվ խնդիրների լուծումը տեսնում է հենց բիզնեսի պրիզմայի միջով»,– կարծում է քաղտեխնոլոգը:
Բացի այդ, Կ. Կարապետյանը փորձում է ձևավորել նոր մտածողություն: Տարիներ շարունակ շարքային քաղաքացուց մինչև պետական պաշտոնյա առաջնորդվել ենք բարեգործություն, նվիրատվություն ստացողի հոգեբանությամբ` մի տեղից մի բան ստանանք ապրենք, այս, այն երկիրը մի բան տա, յոլա գնանք: Այսօր վարչապետն առաջարկում է ընթանալ ոչ թե բարեգործություն ակնկալելու, այլ ինքնուրույն ստեղծելու, կառուցելու ճանապարհով: Այս առումով վարչապետ դառնալուց հետո նա երկու հիմնական գործառույթ է կատարում`սանիտարական` մաքրում է դաշտը թե՛ կադրային, թե՛ ուռճացված համակարգից ազատվելու առումով, երկրորդ` կատարում է մոտիվատորի դեր. պետք է ներդրումներ բերել, պետք է բիզնես ծրագրեր ներկայացնել և այլն:
Բացի այս, նրա անվան հետ են կապվում որոշակի ռեֆորմներ: Ընդ որում, իշխանական վերին օղակներից օդիոզ դեմքերի դուրսմղումը նույնպես պայմանավորվում են նրանով: Այս ամենն, անշուշտ, դրական է ազդում նրա վարկանիշի վրա:
Այնուհանդերձ, վարչապետի կերպարն անխոցելի չէ: Ըստ քաղտեխնոլոգի` նրա վարկանիշի վրա բացասաբար է ազդել հանրապետականացումը, ինչը թերևս եղել է պարտադրված քայլ:
Մյուս բացասական գործոնը: Քանի որ երկրի սոցիալ–տնտեսական վիճակը բավականին ծանր է, մարդիկ օր առաջ արդյունքներ են ակնկալում: Եթե առաջիկա 1–2 ամսում երևացող արդյունքներ չլինեն, իսկ դա հիմնականում վերաբերում է ներդրումներին, ապա այդ հանգամանքը բացասաբար կազդի նրա վարկանիշի վրա:

Գագիկ Ծառուկյան

Լինելով մեծահարուստ` Գագիկ Ծառուկյանի կարգախոսները միշտ եղել են սոցիալական, նույնիսկ սոցիալիստական: «Եթե Հայաստանում լիներ նորմալ կոմունիստական կուսակցություն, կասեի, որ Ծառուկյանն այդ կուսակցության ընտրազանգվածին է դեպի իրեն գրավում»,– նշում է Վ. Հակոբյանը:
Սակայն Ծառուկյանն ընտրել է ճիշտ մարտավարություն: Մի երկրում, որտեղ պաշտոնական վիճակագրությունն անգամ փաստում է, որ սոցիալ–տնտեսական վիճակը ծանր է, բնական է, որ գոյություն ունի բողոքական մի զանգված, որը դեմ է իշխանություններին, ընդ որում, այնպիսի իշխանությունների, որը տասնամյակներ շարունակ միայն հիասթափեցրել է: Աղքատ երկրում դասական առումով ընտրություններ անցկացնելը, այսինքն` գաղափարների, ծրագրերի շուրջ պայքարելը, ինչ–որ առումով դատապարտված է: Սոցիալապես անապահով, նույնիսկ կարելի է ասել լյումպենացված զանգվածի մոտ գործում է միանգամայն այլ տրամաբանություն, որը շատ դեպքերում իռացիոնալ է: Եվ նրանք գնում են այն ուժի հետևից, որը կարող է տապալել այդ իշխանություններին:
Ուշագրավ է, որ սոցիալապես անապահով խավին Ծառուկյանի գործունեության մեջ առավել հետաքրքրում են նրա բարեգործությունները: «Բոլորը ենթագիտակցաբար հույս ունեն, որ կարող են ճիշտ ժամին հայտնվել ճիշտ տեղում, ստանալ բարեգործության իրենց մասնաբաժինը»,– համարում է քաղտեխնոլոգը: Իսկ քանի որ Հայաստանում, ցավոք, այս խավը միայն շատանում է, ուստի ընտրազանգվածի պակաս Ծառուկյանը չի ունենա:
Բայցևայնպես, որոշ հանգամանքներ կարող են բացասաբար ազդել նրա վարկանիշի վրա: Առաջին` նա նոր գործիչ չէ և ունի քաղաքական որոշակի բացասական հետագիծ: Իր քաղաքական էվոլյուցիայի ճանապարհին նա իշխանության երկրորդ բևեռից վերածվեց իշխանափոխություն պահանջող գործչի, ինչ–որ առումով հեղափոխական տրիբունի: Այս լոզունգների շնորհիվ նա կարողացավ իր շուրջ համախմբել բավականին ստվար ընտրազանգված: Քաղաքականություն վերադառնալու մասին իր հայտարարության մեջ նա պարզաբանեց, որ 2015–ի փետրվարին հեռացել էր արյունահեղությունից խուսափելու համար: Սա ակնհայտ ակնարկ է առ այն, որ այսուհետ հեղափոխական տրամադրություններ չի ունենալու: Այս հանգամանքը կարող է ինչ–որ չափով հիասթափեցնել արմատական տրամադրություն ունեցող ընտրազանգվածին: Մյուս բացասական հանգամանքն այն է, որ նրա վերադարձը կապվում է իշխանության հետ: «Բայց ես համարում եմ, որ խաղի կանոններ են համաձայնեցվել»,– նշում է Վ. Հակոբյանը:
Թե այս երկու գործիչներն ինչպես կընկալվեն և կընդունվեն հասարակության կողմից, ցույց կտան, թերևս, ընտրության արդյունքները:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: