Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts
Video

Հայ մարմնավաճառները. «Ինչ անում ենք երեխեքի համար ենք անում»

Շատերին է հայտնի, որ մարմնավաճառությունն այսօր էլ մեծ պահանջարկ վայելող հին "մասնագիտություններից" է: "Մասնագիտություն", որի հետ կապված "դիպլոմ" Հայաստանում ունեն շատերը, սակայն դրան "արժանի" են միայն քչերը: Բանն այն է, որ մարմնավաճառության մեջ ներգրավվածների մեծ մասն իրենց մասնագիտական արժանիքները առավելապես պայմանավորում են բնատուր կազմվածքով, սեռահասուն դառնալու իրողությամբ կամ էլ հայ առնական տղամարդկանց "եռացող արյան" գործոնով: Պատահական չէ, որ հեշտությամբ գումար վաստակելու համար շատերն այսօր էլ պատրաստ են, օրինակ, "կրկեսամերձ", "լճամերձ" կամ այլ տարածքներում աճուրդի հանել սեփական բարեմասնությունները և կերտել ՀՀ "վաստակավոր մարմնավաճառի" կերպարը: Հասկանալի է, որ մեզանում այդ երևույթը տարածվում է, քանզի գոյություն ունի պահանջարկ, չիրականացված սեռական ցանկությունների պատճառով անքուն գիշերներ անցկացնող մարդկանց վիթխարի բանակ, սակայն խնդիրն այն է, որ այդ պահանջարկն աչքի է ընկնում "ցածրորակությամբ": Եթե ճապոնացիներն ունեն գեյշաներ (մեր պատկերացրած դասական մարմնավաճառները չէն, այլ հոգևոր զարգացում ապրած և հաճախորդին նաև իրենց հոգեմտավոր կարողություններով "դյութող" կանայք են), իսկ բազմաթիվ եվրոպական երկրներում գոյություն ունեն մարմնավաճառությունը կարգավորող լեգալ ինստիտուտներ, ապա Հայաստանում գոյություն ունեն "մամա Ռոզաներ" (ով գիտի` նաև պապա Ռոզաներ), ովքեր պատրաստ են սեռավարակներով "սիրո քրմուհիներ" տրամադրել սեռական պահանջմունքներ բավարարելու հայտ ներկայացնողներին:
Անշուշտ, մարմնավաճառության օրինականացմանը կարելի է ինչպես կողմ, այնպես էլ դեմ փաստարկներ (հատկապես մշակութային, ազգային ավանդական արժեքների տեսանկյունից) ներկայացնել, սակայն իրողությունն այն է, որ Հայաստանում այդ երևույթի չօրինականացվածությունն ուղեկցվում է սեռավարակների հախուռն տարածմամբ, բավականին մեծ գումարների ապօրինի շրջանառությամբ, հարկային "պարտավորությունների" չկատարմամբ, թրաֆֆիկինգային ռիսկերով և այլն: Հասկանալի է, որ պատկան կառույցներին եղած տարբերակն էլ է "ձեռնտու", քանզի ի դեմս մարմնավաճառության գործ ունենք կայուն և միգուցե ավելացող ստվերային աշխատատեղերի հետ, սակայն այս մասին չխոսելը ևս սխալ է:
Նշենք, որ ԲԱՐՈՄԵՏՐԸ Երևանում իրականացրել է հետազոտություն, որի նպատակն էր պարզել, թե երևանցիներն ինչպես են վերաբերվում ՀՀ-ում մարմնավաճառության օրինականացմանը: Հետազոտության արդյունքները վկայում են, որ այդ երևույթի օրինականացմանը կողմ են ոչ քիչ թվով երևանցիներ: Այսպես, "Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ-ում մարմնավաճառության օրինականացմանը" հարցին հարցված երևանցիները պատասխանել են հետևյալ կերպ. կտրականապես մերժում եմ` 74.1%, ինձ համար միևնույնն է` 9.4%, ընդունում եմ` 15.2%, դժվարացել են պատասխանել` մոտ 1.3% (տե'ս գրաֆիկ 1):