Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders
World

Տղամարդը վերցրել է դանակն ու սպանել 4 տարեկանեւ 9 ամսական երեխաներին,ապա հարձակվել կնոջ վրա

Օրեր առաջ Ռուսաստանը ցնցվեց ահասարսուռ սպանության դեպքից։ 30-ամյա տղամարդը սպանել էր 4 տարեկան որդուն եւ 9 ամսական դստերը, դանակի հարվածներ հասցրել կնոջն ու փորձել ինքնասպան լինել։

Միլիվանովների մասին հարեւաններն ասում են՝ ոչ թե ընտանիք էր, այլ իսկական պատկեր։ Դիման եւ Տանյան գեղեցիկ զույգ էին, երկու հրաշալի երեխա ունեին։ Կողքից երեւում էր՝ նրանք անսահման երջանիկ են։ Սակայն կիրակի օրը Դիման վերցրել էր դանակն ու սպանել 4 տարեկան Իլյային եւ 9 ամսական Քսենիային, ապա հարձակվել էր կնոջ վրա, գրում է Komsomolskaya Pravda-ն։ Ինչո՞ւ

Իդեալական զույգ

«Յոթերորդ հարկի պատուհանից կին էր գոռում։ Խնդրում էր շտապօգնություն եւ ոստիկանություն կանչել։ Գոռում էր․ «Նա սպանեց նրանց», պատուհանից արյուն էր կաթում»,- պատմում է ականատեսներից մեկը։ Գոռոցների վրա հարեւանները վազեցին վերեւ, երբ տեսան ամեն ինչ, սարսափելի էր ․․․

«Պատի տակ երեխաներն էին ընկած, արյունոտ էին, Տանյան էլ էր արյան մեջ, նրանից արյունն ուղղակի հոսում էր, չեմ պատկերացնում, թե ինչպես էր կանգնած մնում։ Դիմայի ձեռքերը կապել էին, նա գետնին պառկած էր, Տանյան գոռում էր՝ ինչու նրանց սպանեցիր, նրանք քո արյունն են, բայց նա ոչինչ չէր պատասխանում»,- պատմում է հարեւանուհին։

Արյուն պատուհանագոգին

Սպանության պահին բացի Միլիվանովներից՝ տանը նաեւ Դմիտրիի 23-ամյա զարմիկն էր՝ Գերմանը։ Հենց նա է կարողացել կապել Դիմային ու փրկել հարսին։

«Շուտով Դիմայի մայրը տուն վերադարձավ, երբ նա տեսավ մահացած թոռներին, ուշաթափվեց։ Նրան եւ Տանյային տարան հիվանդանոց։ Առավոտյան ես մեր պատուհանագոգին արյուն տեսա, Տանյայի արյունն է թափվել, երբ օգնություն էր կանչում»,- պատմում է հարեւանուհին։

«Դեպրեսիա էր սկսվել»

Միլիվանովները ժամանակակից ընտանիք են։ Վերջին երկու տարին ապրում էին Թայլանդում։ Աշխատում էին զբոսաշրջության ոլորտում։ Փոքր երեխան հենց Թայլանդում էր ծնվել։ Սակայն այս տարվա ապրիլին նրանց գործերը կտրուկ վատացել են, զույգը ստիպված վերադարձել է Պոդոլսկ։ Այստեղ ապրում էին Դմիտրիի մոր բնակարանում: Մի սենյակում նրանք, մյուսում մայրը, երրորդում՝ զարմիկը։ Այստեղ Դիման չէր կարողանում աշխատանք գտնել, Տանյան էլ չէր կարողանում, քանի որ փոքրիկ երեխա ուներ։

-Թայլանդում նրանք սովորել էին շքեղ ապրել, իրենց շատ բան էին կարողանում թույլ տալ։ Իսկ այստեղ վատ վիճակում էին հայտնվել, հաճախ էին վիճում, պատմում է ծանոթներից մեկը։

Նշենք, որ Դմիտրին հարցաքննության ժամանակ ասել էր, որ ֆինասնական խնդիրների պատճառով է նման քայլի գնացել։ Պատմել է, որ դեռ մեկ շաբաթ առաջ է պլանավորել ընտանիքի սպանությունը։

«Նրանք պաշտում էին նրան»

Դմիտրին քննիչին ասել է․ «Ես հասկացա, որ եթե սպանեմ բոլորին ու ինձ, ավելի լավ կլինի։ Իսկ իմ երեխաներն ընդմիշտ հրեշտակներ կմնան․․․։ Սպանության օրը սփայս էի ընդունել»։

Այրան անալիզները ցույց տվեցին, որ նա իսկապես թմրանյութեր էր ընդունել հանցագործության օրը։

«Տուն ուներ, Տանյայի ծնողներն օգնում էին, սոված չէին, Տանյան ամեն կերպ աջակցում էր նրան, իսկ երեխաները պաշտում էին նրան։ Ուրիշ էլ ինչ էր պետք»,- ասում է ընտանիքի ընկերը։

Գենետիկ հիվանդությո՞ւն

Կարծիք կա, որ իրականում Դմիտրին գենետիկ հիվանդություն ունի՝ շիզոֆրենիա։ Սա դեռ չի հաստատվել, սակայն ընտանիքի ծանոթներից մեկն է պատմել։

«Դուստրս նրանց հետ մտերիմ էր։ Պատմում էր, որ Թայլանդից վերադառնալուց հետո Դիման գլխի հետ խնդիրներ է ունեցել։ Կինն ու մայրը համոզել են հոգեբույժի դիմել, չի համաձայնվել։ Միլիվանովի հայրն էլ է շիզոֆրենիա ունեցել։ Պատմում են, որ երբ Դիման փոքր էր, հայրը սպանել է նրա մորն ու ինքնասպան եղել։ Իսկ Դիմային մեծացրել է մորաքույրը, ում հետ էլ հիմա ապրում են»,- պատմել է ընտանիքի ծանոթը։1014883