Մոսկվայում մերկ մարմնավաճառներին դուրս են վռնդել փողոց սառնամանիքին. Տեսանյութ
Աղջիկները խնդրում էին տեղի բնակիչներին օգնել իրենց՝ նշելով, որ նրանց հեռախոսները ու շապիկները մնացել էին սենյակում:
Մոսկվայի արվարձաններից մեկում երկու սևամորթ մարմնավաճառների դուրս էին վռնդել սառանամնիքին. հայտնում է Mash Telegram-ի ալիքը: Ինչպես պարզվեց հետագայում՝ միջադեպի հեղինակը տեղի ավտոկայանողն է եղել: Ցրտահարված աղջիկներին նկատել են տեղի բնակիչները: Նրանցից մեկի հագին միայն ներքնազգեստ է եղել, իսկ մյուսինը՝ միայն սպորտային տաբատ ու հողաթափեր: Ականատեսները օգնել են մարմնավաճառուհիներին հետ վերադարձնել իրենց հագուտն ու հեռախոսը աշխատակցից: Վերջինի նկատմամբ գործ է հարուցվել: