Հայտնի «թմբլիկի» ամուսինը նրա մերկ լուսանկարը համացանց է գցել, որպեսզի...
Ավստրալիացի բիզնեսմեն և 32-ամյա plus size մոդել՝ Թեսսի ամուսինը՝ Նիկ Հոլիդեյը, Instagram-ում կիսվել է իր 155 կիլոգրամանոց կնոջ լուսանկարով՝ հարգանք պահանջելով «կանացի ու չքնաղ ամեն ինչի նկատմամբ»։
«Կանայք ամբողջովին են հարգանքի արժանի, անկախ այն հանգամանքից, մերկ են նրանք, թե ոտքից գլուխ ծածկված շորերով։ Ես արել եմ այս լուսանկարը մի քանի շաբաթ առաջ, որպեսզի հրապարակեմ այն հենց այսօր։ Ֆոտոշոփ չկա»,– նկարի մեկնաբանության մեջ գրել է Նիկ Հոլիդեյը։
Նիկը իր մերկ կնոջ նկարը հրապարակել է ի նշան համերաշխության՝ հունվարի 21-ին ԱՄՆ–ում տեղի ունեցած կանանց շքերթի, որի նպատակը անհավասարության խնդիրների վրա ուշադրություն գրավելն է եղել։ Կանանց աջակցություն են հայտնել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Նատալի Պորթմանը, Սքարլեթ Յոհանսոնը և Եվա Լոնգորիան։