Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia
Politics

«Համախմբում» կուսակցության նետած ձեռնոցն առայժմ մնացել է օդում կախված. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Համախմբում» կուսակցության օրերս տարածած հայտարարությունում ասվում էր, որ կուսակցության իրավաբանների եզրակացության համաձայն ԱԺ հերթական ընտրություններն ապրիլի 2–ին նշանակելը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
«Մենք համոզված ենք, որ հակասահմանադրական այս որոշումը պետք է դառնա հանրային ու քաղաքական քննարկման առարկա։ Խնդիրն այս կամ այն օրն առաջ կամ հետ բերելը չէ։ Խնդիրն այն է, որ չի կարելի ի սկզբանե հակասահմանադրական հիմքեր դնել սահմանադրորեն ամրագրված ամենակարևորագույն քաղաքական գործընթացի տակ։ Ի դեպ, ապրիլի 2–ը ընտրության օր նշանակելը նաև այլ մեկնաբանությունների ու գնահատականների տեղիք է տալիս նախորդ տարվա ապրիլի 2–ին սկիզբ առած քառօրյա պատերազմի համատեքստում։ Սա արդեն բարոյաքաղաքական հարթության մեջ է»։
Կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանն էլ իր հերթին Ֆեյսբուք սոցիալական ցանցի սեփական միկրոբլոկում մանրամասնել է, թե հատկապես ՀՀ Սահմանադրության ու որ օրենքների դրույթների համադրման արդյունքում է այն պարզվել:
Ամենակարևոր հարցը սակայն այն է, թե նման ծանրակշիռ հայտարարությունից հետո «Համախմբումը» կփորձի այդ սխալի շուրջ համախմբել ոչ իշխանական քաղաքական ուժերին: Եթե այո՛, ապա հնարավո՞ր է, որ մինչ ընտրությունները «Համախմբումը» ընտրությունների օրը հակասահմանադրական ճանաչելու պահանջով դիմի ՀՀ Սահմանադրական դատարան:
Կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ թեև դատարան դիմելու հարցի շուրջ այս պահին որոշում չկա, բայց կուսակցությունը դրանով անպայման զբաղվելու է:
«Այն, որ դա խախտում է, փաստ է, որի բացատրությունը կա, բայց ինչ քայլեր ենք ձեռնարկելու այս պահին չեմ կարող ասել, քանի որ այդ հարցը դեռևս քննարկման փուլում է»,– ասաց Ս. Մարգարյանը:
Նա նաև հավելեց, որ փորձելու են հնարավորինս հետևողական լինել, բայցև սպասում են մյուս քաղաքական ուժերի արձագանքին: Ու թեև այս պահին դեռևս որևէ կուսակցություն չի արձագանքել, սակայն Ս. Մարգարյանը հույս հայտնեց, որ այն կշարունակի մնալ իրենց քաղաքական օրակարգում:
«Անկախ նրանից, թե 20 օր առաջ կամ 20 օր հետո ընտրությունները տեղի կունենան, մեզ համար կարևորն այն է, որ սահմանադրական նորմը չխախտվի»,– ասաց «Համախմբում» կուսակցության փոխնախագահը:
Խոսելով «Համախմբում», «Երրորդ հանրապետություն», «ՀՅԴ», «Միացյալ հայեր» դաշինքը Ծառուկյանի դաշինքին միանալու հնարավոր հեռանկարի մասին Ս. Մարգարյանն ասաց, որ այս պահին նման հարց նույնպես չեն քննարկում կուսակցությունում:
«Մենք հայտարարել ենք, որ ողջունում ենք Գագիկ Ծառուկյանի մուտքը քաղաքականություն: Հատկապես կարևորում ենք, որ դրանով քաղաքական դաշտն ավելի կհստականա: Բացի այդ կարևորում ենք նաև այն, որ նախընտրական այս փուլում տրամաբանությունը ոչ թե առանձին կուսակցություններով մասնակցելուն է միտված, այլ՝ դաշինքայինին: Սա մենք համարում ենք առաջընթաց քայլ մեր քաղաքական դաշտում և ինչքան խոշորանան դաշինքները, այնքան լավ: Դեռ ժամանակ կա, կապրենք կտեսնենք»,– ասաց Ս. Մարգարյանը:
Չբացառելով Ծառուկյանի դաշինքին միանալու հեռանկարը, «Համախմբում» կուսակցության փոխնախագահը նշեց նաև, որ քաղաքական ուժերի համագործակցության տարբեր ձևաչափեր կան և իրենք պատրաստ են համագործակցել նաև Ծառուկյանի դաշինքի հետ, սակայն ինչ ձևաչափով՝ դեռևս հստակ չէ:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: