Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers
uncategorized

Վարուժան Հոկտանյան. «Եթե ստիպել են հաղորդում տալ, ապա այս ամենից 37 թվականի հոտ է գալիս». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր ֆեյսբուքյան իր էջում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում էր կատարել այն մասին, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՊՆ N զինվորական կոմիսարի տեղակալ, կապիտան Պ.Մ.–ն գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ 2017 թ. օգոստոս–սեպտեմբեր ամիսներին իր ներկա պաշտոնին նշանակվելու համար որպես միջնորդ N զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Մ.–ին տվել է երեք հազար ԱՄՆ դոլար գումար կաշառք` ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձին փոխանցելու համար, որից հետո իրեն նշանակել են վերոնշյալ պաշտոնին:

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի համար սակայն, հասկանալի չէ, թե ինչ է նշանակում «…ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ՀՀ ՊՆ N զինվորական կոմիսարի տեղակալ, կապիտան Պ.Մ.–ն հաղորդում է տվել այն մասին, որ…» ձևակերպումը, քանի որ դրանից պարզ չի դառնում, թե իրականում հաղորդում տված Պ.Մ.–ն իր կամքո՞վ է հաղորդում տվել կաշառք տալու մասին, թե՝ զինվորական ոստիկանության կողմից ներկայացված ապացույցների ճնշման տակ է նման քայլի դիմել:

«Եթե նրան ստիպել են հաղորդում տալ, ապա պարզ է, որ այս ամենից 37 թվականի հոտ է գալիս, իսկ եթե կամավոր հաղորդում տալը եղել է կապիտանի ցանկությունը, ապա այստեղ նույնպես հարց է ծագում, թե ինչու է նա նման հաղորդում տալիս դեպքից ամիսներ անց: Ստացվում է, որ դեպքից 6 ամիս հետո ինքը հանկարծ հիշել է, որ կաշառք է տվել: Դա նույնպես տարօրինակ է»,– ասաց Վ. Հոկտանյանը:

Կազմակերպության ղեկավարը նշեց, որ սովետական տարիներից եղել են դեպքեր, երբ կաշառք տալուց, աշխատանքի ընդունվելուց հետո, տված գումարը դեռ «հետ չբերած» տվյալ անձին հանել են աշխատանքից, որից հետո, աշխատանքից զրկվածը որոշել է կաշառք տալու մասին հաղորդում տալ:

«Խորհրդային տարիներին, եղել են դեպքեր, որ նման մարդիկ ընդհուպ մինչև Լենինի դամբարան են դիմել: Եվ չի բացառվում, որ ՊՆ կապիտանին աշխատանքից ազատել են և այդ պատճառով է նա հիմա որոշել կաշառք տալու մասին հաղորդում տալ: Այսինքն, դա արդեն 37 թիվ չի և այստեղ արդեն ամենայն հավանականությամբ այլ շարժառիթներ կարող են լինել, որոնք նույնպես պետք է ուսումնասիրել»,– ասաց Վ. Հոկտանյանը:

Անդրադառնալով հարցին, թե դեպքը կարելի է ազդարարություն համարել, նա նշեց, որ եթե հայտարարությունում կա «օպերատիվ տեղեկություններ իրացնելիս» արտահայտությունը, ապա ազդարարության մասին խոսելն այս դեպքում հնարավոր չէ:

«Նախ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում այդ արտահայտությունը, բայց ամեն դեպքում ասվածից կարելի է ենթադրել, որ կապիտանի դեպքում ստալինյան ձեռագրով են առաջնորդվել: Եվ եթե այդպես է, ապա դա ազդարարություն չի: Սա նաև լավ օրինակ է հասկանալու, թե «գործ տալը» ինչով է տարբերվում ազդարարությունից: Այսինքն, ստալինյան մեթոդը՝ գործ տալն է, իսկ կամավոր հաղորդում ներկայացնելը՝ ազդարարություն: Չի բացառվում, որ ցանկություն է եղել այդ գնդապետից ազատվել և այդ պատճառով էլ գործ են սարքել, իսկ եթե կապիտանն իր կամքով է հաղորդում տվել, ապա կրկնում եմ՝ հարց է ծագում, թե ինչու է այդքան ուշ որոշել այդ մասին հայտարարել»,– ասաց Վ. Հոկտանյանը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում