Արա Աբրահամյանը «գործ տվո՞ղ» է, ուրիշի ունեցվածքը խլո՞ղ, թե հայերին միավորող կառույցի ղեկավար. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդեն տևական ժամանակ է, ռուսական մամուլի էջերը հեղեղված են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և հայ գործարար Ռուբեն Գրիգորյանի միջև ծագած սկանդալային խնդիրների մասին նյութերով:
Ռուբեն Գրիգորյանի փաստաբանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Արա Աբրահամյանի ջանքերով քրեական գործ է հարուցվել Գրիգորյանի դեմ: Խոսքը «2Н Компани» փակ բաժնետիրական ընկերության ունեցվածքի մասին է, որի փայատերերը Գրիգորյանն ու Արա Աբրահամյանի կինն են՝ 50/50 տոկոսներով:
Ի՞նչ կատու է անցել նրանց միջև, դժվար է պարզել: Նշվում է, թե Արա Աբրահամյանը ցանկանում է տիրանալ ընկերության ողջ բաժնեմասին:
Փաստաբանը նշում է, թե Արա Աբրահամյանը բազմիցս հիշատակել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ընկերն է, հասկացնելով, որ ինքը հզոր է և նպատակին կհասնի: Ի պաշտոնե (նկատի ունենք, որպես Ռուսաստանի հայերի միության նախագահ) Արա Աբրահամյանը Սփյուռքի հայերին միավորող անհատներից մեկը պետք է լինի, հանրությանն անհասկանալի է, թե ինչու է նա իրավապահներին «գործ տալիս» հայերի դեմ և ուզում խլել հայի ունեցվածքը:
Գուցե ինքը ճի՞շտ է վարվում: Գուցե մանրամասներ չգիտենք:
Առայժմ Արա Աբրահամյանը որևէ կերպ չի արձագանքել «2H company» ընկերության հետ կապված սկանդալին:
Եթե այս ամենին ավելացնենք նաև այն հանգամանքը, որ Գրիգորյանը ընդդիմադիր կեցածքի անհատականություն է, իսկ Աբրահամյանը ընդգծված իշխանամետ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, ապա նորանոր հարցեր կառաջանան այս խնդրում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում