Ձերբակալվել է Երևանում խոշոր ու ողբերգական ավտովթարի մասնակից Lexus-ի վարորդը. նա սովորում է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում, հայրն էլ պետական պաշտոնյա է (Ֆոտո)
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 18-ամյա Ռոբերտ Արտեմի Աբրահամյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հունվարի 22-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի ժամանակ Lexus մակնիշի 07 ТО 777 համարանիշի ավտոմեքենան վարելու մեջ։ Նշված ավտոմեքենան մասնակցություն է ունեցել ողբերգական այդ վթարում, ինչից հետո վարորդը դիմել էր փախուստի, իսկ ավտոմեքենայի վրայից հանել էին համարանիշները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Աբրահամյանը սովորում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսում, իսկ ավտոմեքենան պատկանում է նրա հորը՝ Արտեմ Աբրահամյանին, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի տեղակալ։
Մանրամասները՝ այստեղ