Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBank

Իր զոհերին անձամբ սպանող հանցագործն ու հարեմի տիրակալը դստերը տաքացնելու համար 1մլն 964 հազար դոլար է այրել

Կոլումբիական թմրամիջոցների լորդ` նարկոբարոն, Պաբլո Էմիլիո Էսկոբար Գավիրիան` հայտնի Պաբլո Էսկոբարը, ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 1-ին:

Էսկոբարը նարկոբիզնեսից աշխատել է հսկայական գումարներ: Նրան էին պատկանում թանկարժեք զբոսանավեր, սուզանավեր, կալվածքներ և վիլաներ: «Forbes» ամսագրի տվյալներով դեռ 1989 թվականին Էսկոբարի կարողությունը կազմուն էր 47 միլիարդ դոլար: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կոլումբիայի հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարը 34 կալվածքի, 500 հազար հեկտար հողի և «Ռոլս-Ռոյս» մակնիշի 40 ռարիտետային մեքենայի սեփականատեր էր: Էսկոբարի կալվածքում 20 արհեստական լիճ կար, 6 լողավազան և մեկ մասնավոր օդանավակայան:

pablo-escobar-narcos-600x369

Իր կալվածքներից մեկում Էսկոբարը կարգադրել էր կենդանաբանական այգի կառուցել, որտեղ 120 այծքաղ կար, 30 գոմէշ, 6 գետաձի, 3 փիղ և 2 ռնգեղջյուր: «GTA Vice City» և «GTA Vice City Stories» համակարգչային խաղերում միջազգային օդանավակայանը Պաբլո Էսկոբարի անունն է կրում: Նարկոբարոնի որդի Սեբաստիան Մարոկին պատմել է, որ մի անգամ կառավարության գործակալներից լեռներում թաքնվելու ժամանակ Էսկոբարը դստերը տաքացնելու համար 1 միլիոն 964 հազար դոլար է այրել: Ռուսական «Bad Balance» երաժշտական խմբի երգացանկում Էսկոբարին նվիրված երգ կա, որը հենց այդպես էլ կոչվում է «Պաբլո Էսկոբար»: «Կոկային» ֆիլմում կերպարներից մեկը հենց Պաբլո Էսկոբարն է:

2Escobars_PabloEscobar

Նա մտավ պատմության մեջ` որպես XX դարի ամենահամարձակ և բռնի հանցագործ: Սպանելով դատավորներին, դատախազներին, լրագրողներին, ոչնչացնելով քաղաքացիական ինքնաթիռներ, ոստիկանական բաժանմունքներ, և անձամբ սպանելով իր զոհերին` վայելում էր մեծ հռչակ երիտասարդության և հասարակության աղքատ շերտում: Պաբլոն, ինչպես նաև իր հասակակիցները, սիրում էին լսել պատմություններ լեգենդար կոլումբիստ «հանցագործների» մասին, թե ինչպես էին նրանք թալանում հարուստներին և օգնում աղքատներին: Արդեն վաղ հասակից նա որոշել էր դառնալ նրանց պես հանցագործ: Սկսած 16 տարեկանից` նա օգտագործում էր թմրանյութեր, ինչի պատճառով հեռացվեց դպրոցից: 1972 թվականին Էսկոբարն իր հանցագործ խմբի հետ միասին վայելում էր մեծ հռչակ մեքենաների և մարդկանց առևանգման համար: 1976 թվականին ամուսնանում է Մարիա Վիկրորիա Էնոե Բիեխոյի հետ: Ամիսներ անց ծնվում է նրանց առաջնեկ Խուան Պաբլոն, իսկ երեք տարի անց՝ դուստրը` Մանուելան: Նրա` թմրանյութերի հետ կապված վաճառքի գործունեությունը մեծ տարածում գտավ հարավային Ամերիկայում: Պաբլո Էսկոբարն ուներ հզոր ֆինանսական և կոկայինների կայսրություն, որի մասին անգամ չէր էլ կարող երազել աշխարհում ոչ մի թմրանյութերի մաֆիա: Ցանկանալով ամրապնել հասարակության աջակցությունը` նա սկսեց բարեգործություններ անել. կառուցեց մարզադաշտեր, աղքատների համար տներ և այլն: Պաբլո Էմիլիո Էսկոբարը հանցագործության աշխարհում հասել էր իր գագաթնակետին և փնտրում էր ճանապարհ իր գործունեությունը օրինական դարձնելու համար: Նրա երազանքն էր դառնալ Կոլումբիայի նախագահը, թեև արդեն պատգամավոր էր:

Սակայն նրա այդ քայլի հետևանքով Կոլումբիայի քաղաքական գործիչ Ռոդրիգո Լառա Բոնին հանդես եկավ լայն հայտարարությամբ ընդդեմ Էսկոբարի և նրա «կեղտոտ» միջոցներով վաստակած գումարների, որոնք օգտագործվում են ընտրությունների ժամանակ: Դա շատ վատ հետևանքներ ունեցավ Բոնիի համար: Վերջինս սպանվեց Պաբլոի վարձու մարդասպանի կողմից: 80-ականների կեսերից պայքար սկսվեց ԱՄՆ-ի և Կոլումբիայի՝ մասնավոտապես Պաբլո Էսկոբարի միջև, երբ ԱՄՆ-ի նաախագահը հայտարարեց, որ թույլ չի տալիս թմրանյութերի ներկրումը իր երկրի: Էսկոբարի համախոհներից ստեղծվեց ահաբեկիչների մի խումբ ԼոսԱնջելոսում` «Լոս Էկստրադւտաբլես» անվամբ: 1989 թվականին ահաբեկչությունը հասնում է իր գագաթնակետին: Մահապարտների օգնությամբ Պաբլոն պայթեցնում է նաև Boeing 727 կոլումբիական ավիաընկերության «Ավիանկա» ինքնաթիռը, որով պետք է մեկներ նաև ապագա նախագահ Սեզար Գավիրիան: Սակայն վերջինս ինչ-ինչ պատճառներով հետաձգել էր իր թռիչքը: Ինքնաթիռը պայթեց. 107 ուղևորներից ոչ ոք չփրկվեց: ԱՄՆ-ը իր զինված ուժերը տեղափոխեց Կոլումբիա, և միահամուռ ուժերով պայքար սկսեցին Էսկոբարի դեմ: 1993 թվականի դեկտեմբերի 2-ին` իր ծննդյան հաջորդ օրը, Պաբլո Էմիլիո Էսկոբարը զանգահարում է որդուն և 5 րոպե զրուցում ընտանիքի հետ: Ոստիկաններն անմիջապես գտնում են նրա գտնվելու վայրը և շրջափակում նրա թաքստոցը: Պաբլոն փորձում է փախուստի դիմել, սակայն դիպուկահարը ուղիղ կրակ է արրձակում նրա գլխին: Այսպես 44 տարեկան հասակում մահանում է երկրագնդի ամենահարուստ, հետախուզման մեջ գտնվող համար առաջին, բռնի հանցագործ Պաբլո Էմիլիո Էսկոբար Գավիրիան: