Երեկոյան կիտրոն եփեք և արթնանալուն պես խմեք հեղուկը․ արդյունքը պարզապես շշմեցուցիչ է
Չափազանց կարևոր է՝ ինչով եք սկսում ձեր օրը։ Կիտրոնի գոլ հյութն առավոտյան ժամերին խմելը տարածված շաբլոն է դարձել։
Սակայն դրանով կիտրոնի՝ օգտագործման համար պիտանի բոլոր հատկությունները չեք «քամում»։ Կիտրոնի գոլ հյութ խմելով՝ չեք օգտագործում պտղամսի ու կեղևի բոլոր գերսննդարար նյութերը։ Ամբողջ կիտրոնը եփելով ու միայն հյութը չքամելով՝ կկարողանաք ստանալ կիտրոնի բոլոր սննդարար նյութերը։
Բաղադրամասերը
6 կիտրոն
ջուր
մեղր
Պատրաստումը
6 կիտրոն մեջտեղից կիսեք ու ջրի մեջ դրեք։
3 րոպե եռացրեք ջուրը։
Թողեք կաթսան 10-15 րոպե մնա, որ սառչի։
Ջրից հանեք կիտրոնն ու պտղամիսը։
Խմեք տաք կիտրոնի հյութը։
Մնացած հյութը լցրեք բանկայի մեջ՝ հետագա օգտագործման համար։
Ի դեպ, կարող եք կիտրոնիհյութին մեկ թեյի գդալ մեղիր ավելացնել։
Առավելությունները
Բարձրացնում է ձեր իմունային համակարգը։
Պաշտպանում մրսածությունից։
Ձեզ անսպառ էներգիա է առաջարկում։
Նպաստում է մարսողությանն ու կանոնավորում նյութափոխանակությունը։
Օրգանիզմն ազատում է բազում թունավոր նյութերից։
Վերահսկում է ձեր օրգանիզմի рН-ը։
Մաքրում է մաշկը։
Թարմացնում է շնչառությունը։
Օգնում է նիհարելուն։
Բարձրացնում է տրամադրությունը, օգնում խուսափել անհանգստությունից։
Խոնավեցնում է ձեր ավշային համակարգը։
Նպաստում է վերքի արագ ապաքինմանը։
Այս ըմպելիքի մեկ բաժակը կօգնի ձեզ սկսելու օրը դրական լիցքերով լի, որ ցույց տաք աշխարհին՝ ով եք իրականում։
Կարիք չկա ամեն օր ջուր տաքացնել։ Կարող եք ըմպելիքը խմել նաև սառը վիճակում՝ իբրև սառը թեյ։
Սնուցող նյութերը պահպանվում են, բայց հետևեք, որ ըմպելիքը չափազանց տաք չլինի։ Իսկ եթե գերադասում եք տաք ջուրը, կարող եք թեթևակի տաքացնել։