Բենզալցակայանում սիրահարների միջև «կոպիտ սեքսը» ողբերգական ավարտ է ունեցել
Հետաքննության համաձայն մեղադրյալը բռնաբարել, այնուհետև սպանել է սիրելիին:
22-ամյա Մարկ Հաորթոնը մեղադրվում է 19-ամյա Քեյլի Մանդադիի սպանության եւ բռնաբարության մեջ: Զույգը հանդիպում էր ընդամենը չորս շաբաթ: Հիմա տղան գտնվում է կալանքի տակ, նշանակվել է 225 հազար դոլարի գրավ:
Ողբերգության օրը զույգը Սան Անտոնիո քաղաքի Մալա Լունայի երաժշտական փառատոնում էր, որտեղ նրանք օգտագործում էին թմրամիջոցներ եւ ալկոհոլ: Այնուհետև սիրահարները վիճեցին, սակայն Քեյլին համաձայնեց գնալ նրա հետ Հյուսթոն. Ճանապարհին նրանք կանգ առան բենզալցակայանում, որտեղ փոխադարձ համաձայնությամբ կոպիտ սեքսով զբաղվեցին: Տղայի պնդմամբ՝ Քեյլիի վզի վրայի կապտուկները հենց դրա հետևանքն են:
Մարկի վկայության համաձայն, աղջիկն ասել է, որ լավ չէ զգում եւ քնել է մեքենայի ետևի նստատեղին: Շուտով երիտասարդը նկատել է, որ աղջիկը չի շնչում եւ նրան տեղափոխել է հիվանդանոց: Հետաքննության ընթացքում ոստիկանությունը ավտոմեքենայում գտել է ներքնազգեստ եւ կոշիկներ, որոնք հանգեցրել են այն մտքին, որ Քեյլին չէր պատրաստվում որեւէ ուղեւորություն կատարել: Բացի դրանից, բժիշկները եզրակացրել են, որ հայտնաբերված վնասվածքները չեն կարող լինել սեռական ակտի հետևանք:
Մարկը եւ Քեյլին ծանոթ էին արդեն ութ տարի , սակայն որոշել էին հանդիպել սպանությունից ընդամենը չորս շաբաթ առաջ: Մարկի ընկերները նշել են, որ նախկինում երիտասարդը ևս դիմել է բռնության: