Սոս Ջանիբեկյան.սիրածս աղջկա կողմից ստացած ավելի քան հիսուն պահպանակ եմ նվեր ստացել
«Ամենաօրիգինալ նվերը, որ ստացել եմ իմ ծննդյան օրերին, փոքր ժամանակ մայրիկիս նվիրած հարյուր հատ շոկոլադն է»: Այս նվերը Սոս Ջանիբեկյանի հիշողության մեջ մնացել է մանկուց, իսկ արդեն հասուն տարիքում ծննդյան օրվա կապակցությամբ ստացած նվերներից Սոսը մտաբերել է հետևյալը. «Իմ ստացած օրիգինալ նվերների շարքից է սիրածս աղջկա կողմից ստացած ավելի քան հիսուն պահպանակը»:
Թեև այսօր Սոսի հոբելյանական քսանհինգերորդ ամյակն է, բայց դերասանն առայժմ չի պլանավորել, թե ինչպես է տոնելու այն: «Պատրաստվում եմ նշել ինչպես օրը կթելադրի, առայժմ պլանավորած որևէ բան չունեմ: Իսկ կյանքիս հետագա տարիները պատրաստվում եմ գործել նույն ոգով»,-ավելացրել է Սոսը: