Պապուա Նոր Գվիենայում 8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Պապուա Նոր Գվիենայի կղզիներից մեկում 8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Ստորերկրյա ցնցումներն զգացվել են Արավա քաղաքից 36 կմ հեռավորության վրա, որը Բուգենվիլ ինքնավար շրջանի վարչական կենտրոնն է։ Երկրաշարժի օջախը գտնվել է 167,5 կմ խորության վրա։ Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել։
Պապուա Նոր Գվինեան, այսպես կոչված, «խաղաղօվկիանոսյան կրակե օղակի» մի մասն է։ Այստեղ են տեղի ունենում աշխարհում գրանցված երկրաշարժերի 90 տոկոսը։