Ռուս դերասանի Instagram-ի էջը փակել են ընկերուհու հետ մերկ լուսանկար հրապարակելուց հետո
Ռուս դերասան Ալեքսեյ Պանինի Instagram-ը փակել են ընկերուհու հետ մերկ լուսանկարների հրապարակումից հետո։ «Дни»-ն գրում է, որ դերասանը հրապարակել էր լուսանկար, որը լոգարանում էր արվել։
Լուսանկարում դերասանը, որը բոլորին հայտնի է իր սկանդալային հնարքներով, լրիվ մերկ է։ Պանինն իր բոլոր ինտիմ մասերը փակել էր մերկ կնոջով, որը նրա առջեւ էր կանգնած։ Դատելով Ալեքսեյի ու նրա ընտրյալի գոհունակ դեմքերից՝ զույգն ամենևին էլ չի կաշկանդվում մերկ լուսանկարվելուց ու այդ լուսանկարը սոցցանցում հրապարակելուց։
