Երբ տղամարդը անապատում տնկեց բամբուկներ և ծառեր, բոլորը նրա վրա ծիծաղեցին․ Անցավ 40 տարի, և նրան հիմա հարգում են ողջ աշխարհում
Ջադավ «Մոլայ» Պայենգ, հիշեք այս անունը։
Ջադավի պատմությունը սկսվել է այն օրից, երբ գետի ափին, որտեղ նա ապրում էր, հայտնվել էին շատ օձեր։ Եվ շուտով նրանք բոլորը շոգից սատկել էին։Այս ամենը տեղի է ունեցել, երբ տղան դեռ շատ փոքր էր, սակայն նա հիշում է և կհիշի այդ դեպքը իր կյանքի ողջ ընթացքում։
Իսկ երբ լրացավ նրա 16 տարեկանը, նա որոշեց կանաչապատել տարածքը, որտեղ գտնվում է նրա քաղաքը։ Նա ապրում էր Հնդկական Ջորհատ քաղաքում։
Տեղի իշխանությունները ծիծաղեցին, երբ լսեցին, որ պատանին ցանկանում է անտառ ստեղծել։
Մնացածը նույնպես նրան չէին հավատում, սակայն տվեցին տղային բամբուկե ձողիկներ։
Նա տարեկան տնկում էր ծառեր, բամբուկներ և թփեր։Նա մերժում էր մեծերին, ովքեր փորձում էին տղային ետ կանգնեցնել իր որոշումից։
Իսկ այժմ, 40 տարի անց շնորհիվ իր աճեցրած անտառի, որը զբաղեցնում է 6 քառակուսի կիլոմետր տարածք, որտեղ առաջ անապատ էր, իսկ հիմա կարող է տեղավորվել մոտ 100 ֆուտբոլային մարզադաշտ։
Անտառում ապրում են տարբեր կենդանիներ և թռչուններ։ Անգամ բենգալյան վագր։
Այստեղ են գալիս շատ փղեր։ Նրանք հասցրել են անգամ արդեն ունենալ շատ փոքրի փղիկներ։
Այնտեղ հայտնվել էին նաև որսագողեր, որոնց Ջադավը իշխանությունների շնորհիվ կարողացավ տարածքից վռնդել նրանց։
Եղել են ժամանակներ, երբ ֆերմերները ուզեցել են վերացնել անտառը, քանի որ փղերը որոնք գալիս էին այդտեղ՝ տրորում էին բրնձի դաշտերը։ Սակայն վերջիվերջո, բոլորը հասկացան, որ անտառը բոլորի բարօրության համար է։ Այս մարդու արարքը ծափահարությունների է արժանի։