Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report
Economy

2,5 ամսվա ընթացքում՝ 200 միլիոն դրամ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ այս տարվա բյուջեն կազմում է 1 միլիարդ 482 միլիոն 17 հազար 853 դրամ: Կառավարության կայքում կարող ենք տեղեկանալ, թե այս գումարից որքանն է արդեն ծախսվել և թե որ ոլորտին որքան գումար է հատկացվել ի սկզբանե: Նախևառաջ նշենք, որ այս տարվա բյուջեից արդեն իսկ ծախսվել է 217 միլիոն 857 հազար 960 դրամ:

Պետբյուջեի մոտ մեկ երրորդը՝ 408 միլիոն 690 հազար դրամը, նախատեսվել է սոցիալական պաշտպանության ծրագրի իրականացման համար: Այս պահին այդ գումարից օգտագործվել է 83 միլիոն դրամից մի փոքր ավելի գումար: Այս ծրագրի հատկացումներից մեկն էլ հարազատին կորցրած անձանց տրվող դրամական օգնությունն է, որն այս տարվա համար կազմել է 5 միլիոն 122 հազար դրամ, որից, ի դեպ, ծախսվել է 1 միլիոն 107 հազարը: Սակայն ծրագրի ամենամեծ հատկացումները գնում են ծերերի օգնությանը՝ այս տարվա համար այն կազմել է մոտ 300 միլիոն դրամ: Այս նպատակների համար տարեսկզբին արդեն իսկ ծախսվել է մոտ 65 միլիոն դրամ:

Կրթության ոլորտի զարգացման համար 2018 թ. հատկացվել է 127 միլիոն 158 հազար դրամ: Այս գումարից դեռևս կա 105 միլիոն 66 հազարը: Կրթության ոլորտին տրամադրված ընդհանուր գումարից 29 միլիոն 134 հազար դրամը ուղղվել է նախադպրոցական և տարրական կրթությանը, 53 միլիոն 540 հազարը՝ միջնակարգ կրթությանը, իսկ 12 միլիոն 151 հազարն էլ՝ բարձրագույն:

2018 թ. տնտեսության զարգացումն ու աճը պետք է ապահովվի 131 միլիոն 881 հազար դրամի շնորհիվ, որից անցած մի քանի ամիսների ընթացքում արդեն իսկ օգտագործվել է 13 միլիոն 115 հազարը: Տնտեսական հարաբերությունների ոլորտում ամենից շատ ծախսատարը տրանսպորտն է, որի համար այս տարի հատկացվել է 78 միլիոն 311 հազար դրամ: Ընդ որում, այս գումարը բաժանվել է ըստ առանձին ոլորտների՝ ճանապարհային տրանսպորտ՝ 71 միլիոն 185 հազար դրամ, երկաթուղային տրանսպորտ՝ 322 հազար 400, օդային՝ 378 հազար դրամ:

Վառելիքի և էներգետիկայի համար նախատեսվում է այս տարի ծախսել 17 միլիոն 433 հազար դրամ, որից արդեն իսկ ծախսվել է 1 միլիոն 105 հազար դրամ: Գյուղատնտեսության, ձկնորսության, անտառային տնտեսության և որսորդության համար հատկացվել է 40 միլիոն 130 հազար դրամ, որից էլ դեռևս կա 32 միլիոն 791 հազար դրամ:

Պաշտպանության ոլորտի համար այս տարի հատկացվել է 247 միլիոն 895 հազար դրամ, որից վերջին տվյալների համաձայն մնացել է 224 միլիոն 537 հազար դրամը: Պաշտպանության ոլորտի «առյուծի բաժինը»՝ 238 միլիոն 245 հազար դրամը, ուղղվել է ռազմական պաշտպանությանը: Սրանից հունվար–մարտ ամիսներին ծախսվել է 22 միլիոն 954 հազար դրամը: Հետազոտական և նախագծային աշխատանքների իրականացման համար հատկացվել է 2 միլիոն 433 հազար դրամ, որից դեռևս ոչ մի դրամ չի օգտագործվել:

Առողջապահական ոլորտի ծախսերը հոգալու համար այս տարի հատկացվել է 84 միլիոն 74 հազար դրամ: Այս գումարից արդեն իսկ չկա 9 միլիոն 422 հազար դրամը: Առողջապահական ոլորտի ծախսերը բաժանվել են ըստ ենթաոլորտների՝ բժշկական սարքեր, սարքավորումներ և ապրանքներ ձեռք բերելու համար հատկացվել է 4 միլիոն 231 հազար դրամ, հիվանդանոցային ծառայությունների համար՝ 40 միլիոն դրամ, արտահիվանդանոցայինի համար՝ 37 միլիոն դրամ և այլն:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում