Կանանց 94 տոկոսը սեռական բավարարություն է ստանում համբույրներից. Համբուրվելու ութ պատճառ
Համբույր ռոմանտիկայի համար
Գերմանացի գիտնականներն ապացուցել են, որ համբույրը բարենպաստ ազդեցություն է ունենում մարդու տրամադրության վրա: Բեռլինի համալսարանում պարզել են, որ առավոտյան 20 վայրկյանանոց համբույրը ամբողջ օրվա համար ռոմանտիկ տրամադրվածություն է ստեղծում: Պեդանտ գերմանացիներին արժե հավատալ:
Համբույր սննդակարգի փոխարեն
Այտին անմեղ համբույրը հինգ կալորիա է այրում: Կրքոտ համբույրի ընթացքում դուք կարող եք մինչեւ 30 կալորիա այրել: Դեն նետեք հոգնեցնող սննդակարգերը եւ սկսեք համբուրվել:
Համբույր առողջության համար
Համբույրի սիրահարները հազվադեպ են դիմում բժշկի: Դա կապված է այն բանի հետ, որ համբույրի ընթացքում մեր օրգանիզմում նեյրոպեպտիդներ են արտադրվում, հենց դրանք են ոչնչացնում ցավային մանրէները եւ տարբեր վիրուսները: Համբուրվեք եւ ամրապնդեք իմունիտետը:
Ադրենալինի համբույր
Կրքոտ համբույրն ուղեղում քիմիական նույն հակազդեցությունն է առաջացնում, ինչ պարաշյուտից ցատկը կամ ատրճանակից կրակելը: Համբույրի արդյունքում արյան մեջ բարձրանում է ադրենալինի մակարդակը եւ դա նպաստում է ֆիզիկական եւ մտավոր ակտիվությանը: Սիրով զբաղվեք, ոչ թե պատերազմով:
Համբույր ցավի դեմ
Սիրելի մարդու համբույրները կարող են ազդել որպես ցավազրկողներ, որոնք մորֆինից 200 անգամ ավելի ուժեղ են: Այդ պատճառով, եթե ձեր գլուխը ցավում է, ուղղակի ձեր տղամարդուն խնդրեք համբուրել ձեզ:
Համբույր պատասխանի փոխարեն
Պատասխանից խուսափելու կամ էլ սեփական տղամարդուն «լռել» ստիպելու լավագույն միջոցը համբույրն է: Համբույրների օգնությամբ հնարավոր է խուսափել վեճից եւ տհաճ բացատրություններից:
Ընտանեկան համբույր
Վիճակագրությունը պնդում է, որ ընտանեկան զույգերի 40 տոկոսը ֆրանսիական համբույրը սիրո գլխավոր դրսեւորումներից մեկն է համարում: Հոգեբանները, իրենց հերթին, պնդում են, որ «խորը» համբույրը հուզական որոշակի ցայտյուն է, որը ամուսնալուծությունների դեմ լավագույն կանխարգելիչ միջոց է:
Օրգազմ համբույրից
Կանանց 94 տոկոսը սեռական բավարարություն է ստանում համբույրներից: Իսկ ոմանք նույնիսկ օրգազմի են հասնում դրանց օգնությամբ: Այդ երեւույթը հանդիպում է թույլ սեռի ներկայացուցիչների մոտավորապես 1–2 տոկոսի մոտ: Եվ, նույնիսկ եթե դուք նրանց թվին չեք դասվում, համբուրվեք եւ վայելեք գործընթացը: