Հորոսկոպի ամենաանթերի նշանները. նրանք պարզապես կատարյալ են
Այս նշանի տակ ծնված մարդիկ անհոգ են վերաբերվում կյանքին, չեղած տեղից խնդիրներ չեն ստեղծում, փորձում են վայելել կյանքի ամեն մի պահը: Ջրհոսները կապվածություններով չեն սահմանափակում իրենց, առանց սիրելի մարդու առկայության հանգիստ ապրում են առանց տառապանքների, ունեն բազմաթիվ ընկերներ, ուստի և նրանց սիրտ-անոթային համակարգը շատ լավ է աշխատում՝ առանց ցնցումների: Շատ կարևոր է նաև այն, որ Ջրհոսները ընդհանուր զարգացած, հետաքրքիր մարդիկ են և հեշտությամբ են ընկերանում, միշտ պահանջված են, ուստի և միայնակ չեն զգում իրենց:
Առյուծ
Առյուծները շատ գործունյա են, նպատակասլաց, կարողանում են հասնել իրենց առջև դրված նպատակներին: Նրանք ինքնավստահ են, ինքնաբավ և առաքինի, ունեն լայն մտահորիզոն, այդ իսկ պատճառով էլ մշտապես շրջապատված են երկրպագուների հավատարիմ բանակով: Մարդիկ ունեն Առյուծների կարիքը, նրանց են վստահում իրենց առաջնորդելու գործը, քանի որ Առյուծներն ի ծնե լիդերներ են և հիանալի կերպով կողմնորոշվում են ճգնաժամային իրավիճակներում: Առյուծներն ունեն էսթետի հոգի, հիանալի ճաշակ, սիրում են գեղեցկություն և շքեղություն, մշտապես ձգտում են լավագույնին:
Երկվորյակներ
Երկվորյակներն իրենց մեջ համադրում են Առյուծների նրբաճաշակությունը, կենսուրախությունն ու իշխող բնույթը և Ջրհոսների անհոգությունն ու շփվելու ունակությունները: Երկվորյակները չափազանց ազատասեր են: Նրանք ազատ են բարդույթներից, նախապաշարմունքներից, ուրիշների ազդեցությունից: Նրանք չեն վախենում փորձել նորը և դա անում են այնքան ժամանակ, մինչև գտնում են այն, ինչն իրենց իսկապես երջանիկ է դարձնում: