Աղմկահարույց դեպք Նոր Կյանք գյուղում. կիզակետում են դպրոցի տնօրենն ու նրա՝ պետական աշխատող մայրը
ArmLur.am-ը գրում է.
Արարատի մարզի հանրակրթական դպրոցներից մեկում իսկական իրարանցում է սկսվել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նոր Կյանք գյուղի դպրոցում աղմուկ է հասունացել այն բանից հետո, երբ դպրոցի տնօրենի և նրա՝ Կրթության և գիտության նախարարության աշխատակից մոր մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալ է բացահայտվել: Այսպես, պարզեցինք, որ տնօրեն Արամ Ստեփանյանը ուսումնական հաստատության ղեկավար պաշտոնի հավակնորդ դառնալու համար օգտագործել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարություն է ներկայացրել աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկանք և աշխատանքային գրքույկ: Մոր՝ ՀՀ Արարատի մարզպետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետ Օֆելյա Մուրադյանի կազմակերպմամբ խոշոր չափերով գումար է վերցրել ոմն Սամվել Գրիգորյանից՝ վերջինիս խոստանալով դստերը դպրոցում աշխատանքի տեղավորել: Իսկ Սամվել Գրիգորյանն էլ, պարզվում է, իր հերթին Օֆելյա Մուրադյանի գործընկերն է: Իսկ հիմա ամեն ինչի մասին ըստ հերթականության: Նախ անդրադառնանք դպրոցի տնօրենին: Տնօրեն Արամ Ստեփանյանը, պարզեցինք, ոչ միայն մի քանի անգամ կաշառք է վերցրել և ինչ-որ մարդկանց աշխատանքի տեղավորել, այլև պաշտոնական դիրք է չարաշահել, յուրացումներ, հափշտակություն արել: Մասնավորապես, հափշտակել է դպրոցի աշակերտների ծնողների կողմից ստացված, դպրոցի դասագրքերի վարձավճարների համար հավաքված գումարները: Ավելին, դպրոցի տնօրենը յուրացրել է դպրոցին պատկանող տարբեր տեսակի տնտեսական, շինարարական և գրասենյակային գույք:
Մանրամասները՝ այստեղ