Անջելինա Ջոուլին իր ծերանալու և << գայթակղիչ >> լինելու մասին
Անջելինա Ջոլին ներկայացրել է, թե մարդկանց ո՞ր գծերն են ամենաշատն իրեն գրավում։ Հարցազրույցը հրապարակվել է InStyle-ում։
«Գեղեցիկ եմ համարում այն մարդկանց, ովքեր չեն ընկնում գեղեցկության վերաբերյալ այլոց պատկերացումների ազդեցության ներքո։ Ինձ միշտ հետաքրքրել են ինքնատիպ, անսովոր մարդիկ, ովքեր հավատարիմ եմ մնում իրենք իրենց», — պարզաբանել է Ջոլին։
Նա նաեւ ասել է, թե իր կարծիքով ինչն է մարդուն ավելի սեքսուալ դարձնում։ Նրա խոսքերով՝ ինտելեկտից ավելի գեղեցիկ բան չկա։ «Երբ տեսնում ես այրվող խելքով մեկին՝ իսկապես սեքսուալ է», — ասել է դերասանուհին։
Ջոլին խոսել է նաեւ իր ծերանալու մասին՝ նշելով, որ իրեն դուր է գալիս տեսնել իր՝ փոխվող արտաքինը։ «Ես տեսնում եմ, թե ինչպես եմ ծերանում եւ դա ինձ դուր է գալիս, քանի որ դա նշանակում է, որ ես ողջ եմ, ողջ եմ եւ մեծանում եմ», — նշել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դերասան Բրեդ Փիթը Ջոլիից բաժանվելուց հետո որոշել է մեկ տարի հրաժարվել սեքսից։