Ոստիկաններն ու քննիչները ժամերի ընթացքում բացահայտեցին Երևանի կենտրոնում տեղի ունեցած 57-ամյա տղամարդու սպանությունը. կասկածյալը փորձում էր մոլորեցնել (Ֆոտո)
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 21-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության /վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյան/, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի /բաժնի պետ Գարիկ Ղուկասյան/, ոստիկանության Կենտրոնական բաժնի /բաժնի պետ Արամ Հովհաննիսյան/ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները /բաժնի պետ Վիգեն Մեսրոպյան/ ժամերի ընթացքում բացահայտեցին երեկ՝ հունվարի 20-ին, Երևանի Թումանյան 37 շենքի բնակարան 8-ում 57-ամյա Արմեն Սուրմենլենյանի սպանությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին է բերման ենթարկվել նշված տան բնակիչ, 57-ամյա Հայկ Սուքիասյանը, ով սկզբից ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, թե իբրև սպանվածն է իրեն վնասել, ապա տեսնելով, որ իրավապահներն ունեն անհրաժեշտ ապացույցներ, հայտարարել է, թե իբրև ինքը ձեռքով է հարվածել, իսկ երբ ոստիկաններն ու քննիչները նրա բնակարանի պատշգամբում նրա կողմից թաքցրած վայրում հայտնաբերել են դանակ, որի վրա եղել են արյան հետքեր, այլ ելք չունենալով՝ խոստովանել է, որ ինքն է սպանությունը կատարել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Սուքիասյանը չի աշխատում, իսկ սպանված Ա. Սուրմենլենյանն ամուրի էր և բնակվում էր Սարյան փողոցի 1-ին շենքի 20 բնակարանում։
Մանրամասները՝ այստեղ