53 տարեկան հասակում մահացել է լրագրող, հրապարակախոս Կարեն Թումանյանը
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր կյանքի 53-րդ տարում իր մահկանացուն կնքեց «Հարթակ» թերթի գլխավոր խմբագիր, համանուն կայքի պատասխանատու, «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ նախագահ, հրապարակախոս Կարեն Թումանյանը:
Կարեն Թումանյանը վերջին տարիներին հանդես էր գալիս հրապարակախոսությամբ, ակտիվ գործունեություն ծավալում՝ մեդիադաշտում, ինչպես նաև անդամակցելով ՕԵԿ-ին՝ զբաղվում կուսակցական գործունեությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում