25-ամյա մայրը խեղդել է 4 երեխաներին, որոնցից փոքրերը երկու տարեկան էլ չեն եղել. Կապշեք, երբ իմանաք պատճառը
Դեպքը տեղի է ունեցել Տաջիկիստանի մայրաքաղաք Դուշանբեում:
25-ամյա Զուխրոն 4 երեխաներին գետն է գցել, որից հետո ինքնասպան է եղել:
Նրա ընտանիքի անդամնեը չեն կարողանում հասկանալ, թե ինչու է կինը նման քայլի գնացել: Սկեսրայրի խոսքերով երեխաներից 2-ը զույգ են եղել և նույնիսկ 2 տարեկան էլ չկային, իսկ մայրը նրանց շատ է սիրել:
Դեպքից հետո երեխաների հայրը փակվել է սենյակում և դուրս չի գալիս, իսկ տատը ոչ ոքի հետ չի խոսում:
Դեպքի օրը 25-ամյա Զուխրոն իրեն շատ սովորական է պահել: Հարազատներից ոչ ոք չի կասկածել և չի պատկերացրել, թե ինչ է պատրաստվում անել կինը:
Երբ ամուսնու ուշադրությունը շեղվել է Զուխրոն վերցրել է 4 երեխաներին և դուրս եկել տանից: Նա գնացել է մոտակա գետի մոտ, երեխաներին գցել է գետը այնուհետև ինքն է ջուրը նետվել: Ականատեսները փորձել են օգնել և դուրս հանել նրանց, բայց ջրի ալիքները այնքան ուժգին են եղել, որ մինչ երեխաներին դուրս հանելը նրանք արդեն մահացած են եղել:
Աղջկա ծնողների խոսքերով այդ օրը Զուխրոն վիճել է սկեսուրի հետ երեխաների համար, բայց թե ի՞նչն է եղել վեճի պատճառը այդպես էլ հայտնի չի դարձել, քանի որ սկեսուրը հրաժարվում է խոսել որևէ մեկի հետ:
Ենթադրվում է, որ հենց այդ վեճն է դարձել կնոջ սարսափելի քայլի պատճառը: