Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor
Video

Համատեղելիության հորոսկոպ. կենդանակերպի ո՞ր նշան է համապատասխանում Ձեզ

Խոյ (21.03- 20.04)
Տաքարյուն Խոյն իր ընտրյալից նախևառաջ պահանջում է ասպետական վարք և պաշտամունք:

Քո էներգետիկ հոսքը ճիշտ կընկալի Խոյը, ինչպիսին որ դու ես:

Խելամիտ Կշեռքը կարող է սառեցնել քո կրակը և հանդարտեցնող ազդեցություն ունենալ ձեր միության վրա:

Խեցգետինը և Այծեղջյուրն ամբողջությամբ կընկնեն քո ազդեցության տակ և ինքնակամ կգան քո հետևից անգամ աշխարհի ծայրը:

Տանը հանգիստ մթնոլորտ կստեղծեն Ցուլը և Ձկները:

Հրաժարվիր քո առաջնորդության մտքից Առյուծի կամ Աղեղնավորի հետ միության դեպքում:

Ցուլ (21.04- 20.05)
Դու սեփականատեր ես բոլոր հարցերում, անգամ սիրո: Հարաբերություններում քեզ համար կարևոր են կարգապահությունն ու հավատարմությունը:

Ինքնակամ ենթարկվել քեզ համաձայն են Խոյը, Երկվորյակները, Առյուծը, Կարիճը և Ջրհոսը:

Խեցգետինը և Ձկները կարող են վառել քո մեջ իրական սերը:

Երկու Ցուլերին հեշտ չի լինի: Հարաբերությունները պահպանելու համար պետք է հարմարվել միմյանց:

Անհանգստություն են խոստանում հարաբերությունները Կույսի հետ: Դժվար կլինի դիմանալ նրա ղեկավարելու ցանկությանը:

Այծեղջյուրի անվճռականությունը հավասարակշռությունից կհանի: Նրա հետ պետք է պատրաստ լինել, որ ամեն հարց ինքդ ես լուծելու:

Երկվորյակ (21.05-21.06)
Քո պերճախոսությամբ կարող ես զրույցի բռնկվել ցանկացածի հետ, իսկ հետո աննկատ հմայել նրան:

Կապը հաջող կլինի Խոյի, Առյուծի, Կույսի և Աղեղնավորի հետ: Նրանք ընդունակ են քեզ ժամերով լսել և հիանալ քո խոսքով՝ ստանալով իրական հաճույք:

Երկու Երկվորյակն արդեն ամբողջ հարեմ է: Դուք արժանի եք միմյանց՝ ազատասեր, քմահաճ, փոփոխական:

Ներդաշնակություն հնարավոր է այն դեպքում, երբ դուք կսկսեք լսել միմյանց: Այսպիսի իրավիճակ է սպասվում նաև Ձկների հետ միության դեպքում: Այստեղ փոխըմբռնումը զգացմունքային մակարդակի վրա է, սակայն խելամիտ որոշումներն ընդունեը շատ դժվար է:

Սիրային հարաբերությունները Կշեռքի և Ջրհոսի հետ ձևավորվում են հեշտ, սակայն ժամանակի ընթացքում կա վտանք փոխադարձ պահանջների:

Խեցգետին (22.06-22.07)
Անմատչելի սառնության դիմակի տակ թաքնված է կրքերի հրաբուխ:

Լավ զույգ է քեզ համար Ցուլը, Կույսը, Կշեռքը, Աղեղնավորը և հատկապես Այծեղջյուրը: Այսպիսի տղամարդու կողքին դու քեզ ցանկալի կզգաս:

Կասկածները հանգիստ չեն տալիս՝ սիրում է, չի սիրում, դուր է գալիս, դուր չի գալիս այն, ինչ որ անում ես: Դա կարող է պատճառ հանդիսանալ բաժանման Կարիճի և Ձկների հետ: Ամուսնությունը Խոյի և Ջրհոսի հետ երկար չի տևի:

Խեցգետինը հիանալի սիրեկան է: Ցավոք, այդ տղամարդը չի կարող քեզ համար ամուսին լինել:

Առյուծ (23.07-23.08)
Առյուծը աստղագուշակի կենտրոնական նշանն է: Իզուր չէ, որ ամբողջ կյանքումդ քեզ կենտրոնում ես զգում:

Առյուծի հետ ամուսնությունը հիանալի է: Դուք ամբողջ կյանքում ցուցադրելու եք շրջապատին, թե որքան մեծ է ձեր սերը:

Դու կողողվես հաճոյախոսություններով, եթե կյանքդ կապես Երկվորյակների, Կշեռքի, Ցուլի կամ Ջրհոսի հետ: Այս տղամարդիկ հասկանում են, թե որքան կարևոր են քեզ համար ուշադրությունն ու նվերները:

Քո տարերքի կրակը ժամանակի ընթացքում կմարի Խեցգետնի, Կարիճի և Ձկների սառը ջրի պատճառով: Կրակի նշանի Խոյը և Աղեղնավորը քեզ համար կլինեն ակտիվ կողակիցներ, սակայն նրանց զսպվածության բացակայությունն ու խայթոցները կհանգեցնեն վեճերի:

Կույս (24.08-22.09)
Այն աղջիկները, որոնք ծնվել են այս նշանի տակ, աներևակայելի գրավիչ են և հմայիչ:

Ինչպիսի կրակոտ սեր է քեզ սպասվում Խոյի, Աղեղնավորի և Երկվորյակների հետ: Լավ հոգևոր կապ կստեղծվի Խեցգետնի և Կարիճի հետ: Ուժեղ զգացմունքներ հնարավոր են Ձկների հետ:

Ավելի հեշտ կլինի լեզու գտնել Կույսի հետ: Ճիշտ է, ուժեղ կիրք այս սիրավեպում սպասել պետք չէ, սակայն երկու կողմին էլ ձեռնտու կլինեն հարգալից, հարթ հարաբերությունները:

Քեզ համար դժվար կլինի ներխուժել Առյուծի կամ Կշեռքի ներքին աշխարհ, առավել ևս՝ ապրել այսպիսի տղամարդու հետ:

Դժվար է հասկանալ և ընդունել զուգակցի դերում Ցուլին կամ Այծեղջյուրին, սակայն կարող եք բաժանել ազդեցության ոլորտները, այսինքն՝ նախօրոք պայմանավորվել համատեղ կյանքի կանոնների շուրջ: Այս դեպքում հարաբերությունները երկար կտևեն:

Կշեռք (23.09-23.10)
«Ոչ մի օր առանց սիրո». այս է Կշեռքի կարգախոսը: Կա սեր՝ կա ապրելու ձգտում:

Իրական ներդաշնակություն է սպասվում Խեցգետնի և Այծեղջյուրի հետ: Կենդանակերպի հենց այս ներկայացուցիչների հետ է հնարավոր երկարատև հուսալի ամուսնություն: Կրակոտ կիրք է խոստանում կապը Խոյի հետ:

Քեզ հաճելի է Առյուծի կամ Աղեղնավորի հետ, այն դեպքում, եթե ինքդ ես ցանկանում պահպանել այդ հարաբերությունները:

Երկվորյակները և Ջրհոսը քեզ հանգիստ չեն թողնի: Ձեզ հետաքրքիր է միասին, բայց դուք հաճախ եք վիճում, այնպես որ, այս դեպքում պետք չէ հուսալ երկարատև հարաբերությունների:

Կույսը և Կարիճը քեզ համար հրապուրիչ են, բայց ոչ հասանելի:

Կարիճ (24.10-22.11)
Դու շատ ընտրողական ես քո կապվածություններում: Ընկերական հարաբերություններ պահպանում ես շատերի, բայց ընկերություն ես անում քչերի հետ: Դինամիկ և կրքոտ, գրավիչ, ինչպես մագնիսը: Բայց, չնայած այս ամենին, կարող ես ունենալ հրաշալի ընտանիք, եթե որոշես ամուսնանալ: Կարիճը չի սիրում թեթև սիրախաղ, նա տրվում է սիրավեպին ամբողջ հոգով և սրտով: Նրանք ենթագիտակցորեն զգում են կեղծ ու իրական զգացմունքները, հետևաբար հազվադեպ են սխալ ընտրություն կատարում զուգընկեր ընտրելիս: Տղամարդ-կարիճները սովորաբար սիրում են իրենց ընտանիքը, սակայն կարող են լինել համառ և էգոիստ: Եթե դու տվել ես քո սիրտը Կարիճին, ապա ԻՄԱՑԻՐ, որ նրանք չեն սիրում կիսվել իրենց մտքերով, խանդոտ սեփականատերեր են:

Վատ չեն դասավորվի հարաբերությունները Ցուլի և Կշեռքի հետ:

Առյուծը և Ջրհոսը կնվազեցնեն քո ինքնասիրությունը: Նրանց հետ հաճելի է դուրս գալ մարդկանց շրջապատ:

Ձկները ոչ հարմար տարբերակ է քեզ համար: Սակայն եթե դու դառնաս ավելի նրբանկատ և հանդուրժող, Ձկները քեզ համար կդառնան լավ զույգ:

Հանդիպումը Կարիճի հետ խոստանում է կրքոտ սեր և ոչ պակաս կրքոտ խանդ: Խեցգետնի հետ հավանական են բախումներ: Դու գործում ես բացահայտ, իսկ Խեցգետինը՝ խորամանկորեն:

Աղեղնավոր (23.11-21-12)
Դու միշտ շարժման մեջ ես:

Գտիր քո կեսը Երկվորյակների, Ջրհոսի և Կշեռքի մեջ: Նրանք նույնպես քեզ պես շարժուն են և աշխույժ:

Ընդհանուր լեզու կգտնես Կույսերի և Ձկների հետ:

Աղեղնավորն ազատասիրության խորհրդանիշ է: Յուրաքանչյուր ոք, ով փորձում է սահմանափակել քո ազատությունը, դառնում է թշնամի:

Բոլորից հաճախ քո ինքնուրույնությանը կբախվեն կրակոտ Խոյը և Առյուծը, պրագմատիկ Ցուլն ուԱյծեղջյուրը, ինչպես նաև Խեցգետինը: Դու կարող ես գտնել քո սերը և նրանց մեջ, սակայն դա կլինի երջանիկ բացառություն:

Այծեղջուր (22.12-20.01)
Այծեղջյուրներն ուշ են ծաղկում, սակայն իրենց հմայքն ու գեղեցկությունը պահպանվում է մինչ ծերություն: Նրանք գործնական են ամեն ինչում, նույնիսկ սիրո մեջ:

Այծեղջյուրներն ունեն հուսալիության և կայունության կարիք: Նրանք, որպես կանոն, սիրում են փող հավաքել, երբեմն կարող են նաև ժլատ թվալ, զերծ են մնում ամեն տեսակ պայմանականություններից:

Լավ զուգընկերներն են`Ջրհոս, Ձկներ, Ցուլ, Կույս, Կարիճ, Աղեղնավոր:

Վատ զուգընկերներն են`Խոյ, Խեցգետին և Կշեռք:


Ջրհոս (21.01-19.02)

Նրանց շատ է համապատասխանում տվյալ ասացվածքը. «Ամբողջ աշխարհը սիրում է սիրահարին»: Նրանք սովորաբար իդեալիստներ են, տարված չեն անձնական սիրավեպերով, հետապնդում են վեհ գաղափարներ: Նրանք հավատարիմ և կայուն են սիրո մեջ: Նրանք, որպես կանոն, մի անգամ են սիրահարվում և առհավետ: Նրանք սովորաբար ունեն շատ ընկերներ՝ զարգացման տարբեր մակարդակներին պատկանող, սակայն շատ զգույշ և ուշադիր են զուգընկերոջ ընտրության հարցում: Ջրհոսները սիրում են ոգով ուժեղ և աննկուն մարդկանց, նրանք բազմակողմանի զարգացած մարդիկ են սովորաբար, բազմաբովանդակ և հետաքրքիր ապրելակերպ ունեն: Հեշտ են փոխզիջումների դիմում, խանդոտ չեն:

Լավ զուգընկերներն են` Ձկներ, Երկվորյակներ, Խոյ, Կշեռք, Աղեղնավոր, Այծեղջյուր:

Վատ զուգընկերներն են` Ցուլ, Կարիճ, Առյուծ:

Ձկներ (20.02-20.03)
Ծնված են սիրո համար, կրքոտ և բանիմաց, հմուտ են սիրո հարցերում`ֆիզիկական, թե հոգևոր: Շատ պահանջկոտ և խոցելի են: Զուգընկերոջ մեկ անզգույշ խոսքը կամ արտահայտությունը կարող է սիրո հուրը մարել:

Ձկները, հատկապես կին-Ձկները, շատ են տարվում սիրո երազանքներով, բազմաթիվ երևակայություններ ունեն սիրո մասին: Տղամարդ-Ձկները հաճախ անվստահ են, քանի որ վախենում են մերժված լինել: Կին-Ձկները զարմանալիորեն գեղեցիկ են, նրանք շատ տղամարդկանց սրտեր են նվաճում: Հաճախ վաղ են ամուսնանում:

Տղամարդ-Ձկները լավ ամուսիններ են, ամբողջ կյանքը նրանց հետ վերածվում է մեղրամսի:

Լավ զուգընկերներն են` Խոյ, Ցուլ, Խեցգետին, Կարիճ, Այծեղջյուր, Ջրհոս:

Վատ զուգընկերներն են` Կույս և Երկվորյակներ: