ԻՊ զինյալները խմբակայնորեն բռնաբարել են սիրիացի կանանց. Շոկային կադրեր
Սիրիայի կառավարական, ինչպես նաև նրանց դաշնակից ուժերը բռնաբարել են աղջիկներին, կանանց և տղամարդկանց՝ ընդդմադիր համայնքներին պատժելու նպատակով։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հաշվետվությունում։
Հետազոտողները հայտնել են, որ ապստամբների խմբերը ևս բռնաբարություններ են կատարել և կտտանքներ իրականացրել՝ չնայած նրանց շրջանում նման գործողությունները զգալիորեն «քիչ են տարածված»։
Զեկույցում նաև նշվում է, որ «Իսլամական պետության» գրոհայինները կանանց և աղջիկներին մահապատժի են ենթարկել քարկոծելով, աղջիկներին ստիպել են ամուսնանալ, իսկ միասեռականներին հալածանքների ենթարկել։
«Նողկալի է, որ 7 տարի շարունակ Սիրիայում պատերազմի մասնակիցների մեծամասնության կողմից շարունակվում են սեռական և գենդերային բռնությունները»,-Ժնևում ասել է ՄԱԿ-ի հետաքննության հանձնաժողովի նախագահ Պաուլու Պինեյրուն։