Ադրբեջանցի քրեական հեղինակություն Լոտու Գուլիի մահափորձի կադրերը հայտնվել են համացանցում. Սպանության փորձի հեղինակը հայազգի օրենքով գող է
Ստամբուլի ոստիկանությունը կանխել է հայտնի ադրբեջանցի օրենքով գող Նադիր Սալիֆովի՝ առավել հայտնի որպես Լոտու Գուլի, մահափորձը: Նշենք, որ Սալիֆովը 20 տարի անցկացրել է Բաքվի համար 8 քրեակատարողական հիմնարկում, իսկ ազատվելուց հետո տեղափոխվել է Ստամբուլ և այս պահին գտնվում է ազատության մեջ:
Բանտից ազատվելուց ևեթ նա ճանաչվել է Ադրբեջանի քրեական աշխարհի բացարձակ առաջնորդ, իսկ հիմա հավակնում է արժանանալ նաև ԱՊՀ երկրների օրենքով գողերի արքա կոչմանը:
Ինչպես հայտնում է haqqin.az լրատվականը՝ 2017 թվականի նոյեմբերի 2-ին փորձ է կատարվել սպանել Սալիֆովին 11 հոգուց բաղկացած խմբավորման կողմից: Այնուամենայնիվ ոճիրը կանխվել է Թուրքիայի ոստիկանության կողմից: ՄԱհափորձի մասնակիցները ձերբակալվել են:
Սրանք էլ խմբավորման անդամների լուսանկարները.
Առայժմ Թուրքիայի ոստիկանությունը մահափորձի կազմակերպման մեջ մեղադրում է հայազգի օրենքով գող Անդրանիկ Սողոյանին՝ առավել հայտնի Զապ մականունով: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Ռուսաստանի քրեական աշխարհի թագը ստանալու համար Զապն ու իր թիմակիցները միավորվել են ընդդեմ Գուլիի, ով նույնպես հավակնում է դառնալ օրենքով գողերի առաջնորդ տիտղոսին: