Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California
Photo

«Լինել սեքսուալ՝ արտիստի պարտականությունն է․․․» Իջին

Բեմում՝ սեքսուալ և ազատ, իսկ բեմից դուրս՝ հասարակ և անմիջական. այսպիսին է Իջինը, ում հայաստանցիները ճանաչեցին «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ: Նրա յուրաքանչյուր ելույթ ազատ էր, համարձակ հագուստներով և պարային շարժումներով: Ինչպես երգչուհին է ասում, սիրում է բեմից ստանալ հանդիսատեսի էներգիան: Սեքսուալ և համարձակ, իսկ հարցազրույցում՝ ջինսով, հասարակ շապիկով, առանց շպարի աղջիկ, ով մի քիչ հումորով և իրեն հատուկ անկեղծությամբ պատմել է իր կյանքի մասին:

Ես բեմում, ֆոտոսեսիաների ժամանակ լրիվ ուրիշ եմ, իսկ բեմից դուրս լրիվ այլ մարդ եմ: Ես միշտ այս խնդրի դեմ պայքարել եմ, քանի որ մարդիկ միշտ գեղեցիկ աղջիկներին պիտակավորում են: Ես ուզում եմ մարդկանց ցույց տալ, որ բեմի վրա դու կարող ես լինել սեքսուալ, բայց բեմից դուրս լրիվ այլ ես: Ես կարծում եմ՝ դա ճիշտ է, քանի որ արտիստն իրավունք չունի բեմի վրա կոմպլեքսավորված լինելու. հանդիսատեսը պետք է զգա քո էներգետիկան: Միշտ ասում եմ՝ մի՛ դատեք տեսքից։ Ամբողջ կյանքս այդ խնդրի առաջ եմ կանգնել և միշտ փորձել եմ ապացուցել, որ ես այն չեմ, ինչ բեմի վրա եմ: Հետո հասկացա, որ անիմաստ է. ով կցանկանա, կհասկանա: Իմ աշխատանքում ես ուզում եմ պրոֆեսիանալ լինել, ոչ թե պարզապես սիրուն տիկնիկ, ով ելույթ է ունենում բեմից:

Ես շատ հասարակ մարդ եմ: Բոլորը մի քիչ շոկի են ենթարկվում, երբ ծանոթանում են ինձ հետ: Շատ անկեղծ եմ և երբ դեռ երեխա էի, ինձ միշտ ասում էի՝ կապ չունի՝ ինչ աստիճանի արտիստ կլինես, ինչ բարձունքների կհասնես, ինչպես քեզ կփորձեն օգտագործել, դու պետք է մնաս պարզ և մաքուր, հողին ամուր կանգնած, որ ով քեզ հետ աշխատի, միշտ հաճույք ստանա: Ինքս, օրինակ, երբ հանդիպում եմ ձևավոր մարդկանց, ինձ հանգիստ չեմ զգում: Ես ուրախ եմ, որ, ում հետ աշխատել եմ, միշտ լավ մարդիկ են եղել:

Картинки по запросу Իջին

Տղամարդիկ ինձանից շատ են վախենում: Նրանք գուցե իմ մեջքի հետևում ասում են՝ ինչ ծիտա, բայց երբ ինձ հանդիպում են, սկսում են վախենալ և զգույշ են լինում: Առհասարակ չեմ մտածում, թե ինչ կասեն իմ մասին այն տղամարդիկ, ովքեր, այսպես ասած, իմ շրջապատից չեն, որովհետև իմ ծնողները գիտեն ինձ, և ես չեմ թողնի, որ իմ պատճառով նեղվեն: Ամեն դեպքում իմ լուսանկարները սեքսուալ են, ոչ թե վուլգար: Կարող է՝ Հայաստանի համար ես ավելի շատ սեքսուալ եմ, բայց ես աղջիկներին ասում եմ՝ պետք չէ վախենալ սեքսուալ լինելուց և երևալուց։ Կոմպլեքսավորված և պարփակված լինելով դու երբեք չես իմանա քո հնարավորությունների մասին: Ես էլ ունեմ տաբուներ, որոնց վրայով չեմ անցնի:

Լինել սեքսուալ՝ արտիստի պարտականությունն է: Կա հատուկ էներգետիկա, որ գրավում է հանդիսատեսին: Ես դրան մոտենում եմ ավելի շատ կոմերցիոն տեսակետից, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, բայց եթե ինձ ասեն՝ Play Boy-ի համար լուսանկարվի, միանշանակ, կմերժեմ: Պարզապես տղամարդկանց ամսագրի համար որպես մերկ աղջիկ չեմ լուսանկարվի:

Ես շատ սկզբունքային մարդ եմ: Հավատացեք, ես ավելի բարոյական եմ, քան այն «փակ» աղջիկները: Իսկ, օրինակ, տղամարդկանց տարածած ասեկոսեներից ես չեմ վախենում, քանի որ երբեք ապացույց չեն ունենա, անգամ կամաչեն ինչ-որ բան հորինելուց, քանի որ ես այնպես եմ ինձ պահում, որ երբեք խոսելու ոչ մի առիթ չեմ տալիս:

Похожее изображение

Ես չեմ մտածել, որ ինձ պետք էր պրոդյուսեր, մեզ մոտ ավելի շատ ընտանեկան նախագիծ է: Ես եկա այն պահին, երբ ԱՄՆ-ում աշխատում էի տարբեր պրոդյուսերների հետ, հասկացա, որ յուրաքանչյուրն իր ամբիցիան ունի և չի ուզում՝ արտիստին իրական կողմից ցույց տան: Նրանք ուզում են քեզ մի տուփի մեջ դնել, որն, ինչ խոսք, վաճառվում է: Այն ժամանակ, երբ ավարտվեց պայմանագիրս, ես երկարացնելու համար այլևս չստորագրեցի, որովհետև իմ արվեստը դարձել էր բիզնես: Ես չեմ ուզում բիզնեսով զբաղվել, ես ուզում եմ ստեղծագործել, ուզում եմ նկարահանել տեսահոլովակներ, որոնք ես եմ ուզում: Լավ է լինել ազատ արտիստ, չնայած որ այս ճանապարհը հեշտ չէ, շատ դռներ փակ են, երբ դու մենակ ես գնում, բայց, ամեն դեպքում, բարոյական ճանապարհ է և ամեն աշխատանք, որ ես անում եմ, հասկանում եմ, թե ինչքան ուժ եմ ներդրել դրա մեջ:

Երգարվեստը բիզնես է: Իմ երգերը ես եմ գրում և գրելիս երբեմն մտածում եմ՝ արդյոք սա կծախվի: Անգամ կոմերցիոն երգեր գրելիս ես եմ, իմ մտածելակերպն է: Ավելի լավ է՝ գրեմ մի բան, որ ինձ էլ դուր գա: Ես էլ եմ լսում, իմ ձայնագրությունների մեջ միայն կոմերցիոն երգեր են: