Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
Politics

Դանիել Իոննիսյան. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունները դեկորատիվ են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի Պետական–իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում երեկ քննարկվեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որը դրական եզրակացություն ստացավ:

Նախագիծը ներկայացվել էր նախորդ տարվա հոկտեմբերին, որտեղ մասնավորապես առաջարկվում է արգելել նախընտրական քարոզչության նպատակով օգտագործել ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները: Արգելվում է դրանք օգտագործել հանրային ծառայողներին (բացառությամբ ԱԺ պատգամավորների), պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս: Հիշյալ գործողությունների կատարումն արգելվել է նաև պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս: Արգելվել է նաև դատավորներին, դատախազներին, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողներին, ոստիկանությունում, ազգային անվտանգության, քրեակատարողական, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում ծառայողներին, զինծառայողներին և ընտրական հանձնաժողովների անդամներին: Նախագծում կարևորվում է հատկապես այն, որ ուսուցչիներին ու բուժաշխատողներին կարգելվի քարոզչություն իրականացնել ի պաշտոնե: Առաջարկվում է նաև քրեական պատասխանատվության ենթարկել ընտրակաշառքի միջնորդության համար: Այս դեպքում սահմանվում է 1–5 տարվա ազատազրկում։ Իսկ վարչական ռեսուրսի օգտագործման համար կսահմանվի 3–ից մինչև 5 տարվա ազատազրկում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանի խոսքով, իհարկե, լավ է, որ օրենսդրական փոփոխությունները ընդգրկվել են նախագծում:

«Այդ փոփոխությունների անհրաժեշտությունն, իհարկե, կար: Բայց քանի դեռ իրավապահ մարմինները չեն գործում, այդ փոփոխություններն, ըստ էության, դեկորատիվ են: Տեսեք, ընտրակաշառքը միշտ էլ քրեական հանցագործություն է եղել: Այստեղ երբեք տարակարծություն չի եղել, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքում ընտրակաշառքի մասին դրույթ կա: Բայց եղե՞լ է մի դեպք, որ Հայաստանի որևիցե իրավապահ մարմին ինքն իրենով գնա ու ֆիքսի ընտրակաշառքի դեպքը, չի եղել: Եղել են դեպքեր, որ քաղհասարակությունը կամ լրագրողները ֆիքսել են, ոստիկանությունը, սակայն, գործը գեղեցիկ կոծկել, կամ, լավագույն դեպքում, վարչական պատասխանատվության է ենթարկել: Լավ, ենթադրենք արգելեցին վարչական ռեսուրսի օգտագործումը, մասամբ դարձրեցին քրեական, մասամբ էլ՝ վարչական իրավախախտում, բայց որքանո՞վ կգործի առանց անկախ իրավապահ համակարգի: Բոլորս էլ հասկանում ենք, որ համարյա չի գործի: Ուղղակի տարբերութոյւնն այն կլինի, որ երբ մենք բացահայտենք այդ դեպքերը, արդեն ավելի լուրջ հետևանքների կսպասենք»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց նա:

Դանիել Իոննիսյանի խոսքով՝ օրենքի խստությունն արդեն իսկ կա, բայց խնդիրն այլ է:

«Ամբողջ խնդիրն իմպլեմենտացիայի մեջ է: Այսինքն՝ խնդիրն այն է, որ այդ դրույթներն իսկապես պետք է գործեն: Իրավապահ համակարգը պետք է իրապես գործի, և ոչ թե այս ամենը մնա թղթի վրա: Ըստ էության, հիմնական թերությունը, որը մնացել է ՀՀ ընտրական օրենսգրքում, ընտրակարգն է: Բայց մնացած մասով թերություններն իմպլեմենտացիայի մեջ են: Երբ Հայաստանի հանրապետական կուսակցությունը չարաշահում է վարչական ռեսուրսը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևիցե սանկցիա չի կիրառում կուսակցության դեմ, թեև Ընտրական օրենսգրքով դա նախատեսված է, այս պարագայում ի՞նչ տարբերություն, թե ինչ է գրված Ընտրական օրենսգրքում»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում