Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online Surveys
Socity

Մաքուր ջրի կարոտ դիլիջանցիներն ահազանգում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սիրված ֆիլմի հայտնի խոսքերը, որ հնչել էին Մհեր Մկրտչյանի շուրթերից այն մասին, թե Դիլիջանի ծորակից հոսող ջուրը աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում, այսօր և արդեն երկարուձիգ տարիներ այդպես չէ: Այն, ինչ հոսում է դիլիջանյան բնակարանների ու տների խոհանոցների ու սանհանգույցների ծորակներից, դժվար է անվանել ջուր: Այդ պղտոր, կարծես թե հողի հետ խառնված հեղուկը պիտանի չէ խմելու համար: Թե՛ համը, թե՛ հոտը տհաճ զգացողություններ են առաջացնում մարդկանց մոտ: Դիլիջանցիները իրենց համար խմելու ջրի այլընտրանքային տարբերակ ունեն՝ ջուրը վերցնում են հատուկ աղբյուրներից: Դե իսկ «այլ» հնարավորությունների տեր մարդիկ օգտվում են խանութներում վաճառվող ջրից:

Ու թեև խնդիրը կա արդեն մոտ երկու տասնամյակ, բայց դրա լուծման ուղղությամբ կարելի է ասել, որ գրեթե ոչինչ չի կատարվել: Գրեթե, որովհետև բնակիչների ահազանգերը կամ բողոքները գոնե ուշադրության են արժանացել, խնդիրը արձանագրվել է: Սակայն դրանով էլ ամեն ինչ ավարտվել է:

Երկու տարի առաջ Դիլիջան տեղափոխված Արման Հայրապետյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ լսել է, թե ծորակներից հոսող պղտորաջրերի պատճառը ֆիլտրերի բացակայությունն է: Սակայն հայտնի չէ, թե դրանք ինչպես են անհետացել՝ կամ գողացել են, կամ վաճառել, կամ էլ՝ պարզապես այլևս անսարք են: Նաև ասում են՝ անձրևից հետո անգամ գորտ է ընկել ծորակից:

Բնակիչները միշտ էլ դիմել են բոլոր պատկան մարմիններին՝ թե՛ այժմյան «Վեոլիա Ջուր» ընկերությանը և թե՛ դրանից առաջ գործող ընկերությանը: Դիլիջանում ապրող մարդիկ, սակայն, կարծես թևաթափ են եղել՝ թողնելով ամեն ինչ ինքնահոսի բազմիցս դիմելու ու պատասխան չստանալու պատճառով:

Սա իհարկե բոլորին չի վերաբերում, կան մարդիկ, և նրանք քիչ չեն, ովքեր հետևողական են՝ նամակներ են պատրաստում և ուղարկում պատկան մարմիններին:

Անձամբ Հայրապետյանը բավական ակտիվ է խնդրի կարգավորման հարցում, ժամանակ առ ժամանակ հրապարակումներ է անում իր ֆեյսբուքյան էջում Դիլիջանի պղտոր ջրի վերաբերյալ, լուսանկարներ ու տեսանյութեր տեղադրում: Նման մի նկարի հրապարակումից հետո էլ, խոսքը նախորդ տարվա մասին է, Իջևանի առողջապահական պետական տեսչությունից եկել էին և ջրի նմուշ վերցրել փորձաքննության համար: Սակայն, թե ինչ պարզեցին այդ վերցված նմուշից, տեղյակ չէ: Նա պատրաստվում է անձամբ նմուշ վերցնել և ուղարկել լաբորատոր հետազոտության: Այս պահին սպասում է անձրևների՝ դրանից հետո է, որ ծորակից հոսող ջուրը առավելագույնս կեղտոտ է լինում:

Հայրապետյանը, սակայն, բացառություն չէ: Բազմաթիվ դիլիջանցիներ նույնպես հետևողական են ու մինչև իրենց բնակարանների ծորակներից մաքուր ջուր չհոսի, չեն պատրաստվում դադարեցնել սկսած աշխատանքները: Այդ աշխատանքների սկիզբ կարելի է համարել բազմաթիվ քաղաքացիների՝ «Վեոլիա Ջուր» ընկերությանն ուղղված հարցումները:

Մասնավորապես, բնակիչներն ահազանգել են թե՛ ջրի որակի և թե՛ անկանոն ջրանջատումների մասին: Ընկերությունից նրանք մի ծավալուն նամակ էին ստացել, որի մեջ, սակայն, մեկ տող անգամ չկար ջրի որակի մասին: Այնտեղ նշված էր, որ վթարները պայմանավորված են համակարգի տեխնիկական անմխիթար վիճակով, որը «Վեոլիա Ջուր» ընկերությանն է անցել նախկին ջրամատակարար կազմակերպությունից: Գրված էր, որ ջրամատակարարման համակարգում առկա հիմնական խնդիրները վերացնելու և ջրամատակարարումը բարելավելու համար անհրաժեշտ են զգալի ներդրումներ, հավելելով, թե այդ նպատակով քննարկումներ են տարվում Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ: Իսկ ջրանջատումների դեպքում պարզապես խորհուրդ էին տվել տեղեկատվություն ստանալ ընկերության կայքէջից, ֆեյսբուքյան էջից և կամ ԶԼՄ–ներով տարածվող հաղորդագրություններից:

Սակայն այս բովանդակությամբ նամակը Դիլիջանի բնակիչներին բնավ չի գոհացրել, այն ամենը, ինչ ասված էր, իրենք արդեն իսկ գիտեին: Նամակում գեղեցիկ ձևով շրջանցել էին գլխավոր խնդիրը՝ ջրի որակը, չէին հերքել, որ այն խմելու է, խնդիր չկա: Պարզապես բաց էին թողել այդ հարցը: Մարդիկ նամակում նշել են, որ այդ ջուրը ոչ միայն խմելու չէ, այլև՝ վտանգավոր է ու տարբեր աղիքային վարակների պատճառ կարող է դառնալ: Այս տողերը նույնպես անպատասխան են մնացել:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում