Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
Economy

Ներդրումները կտրուկ նվազել են. ի՞նչ անել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բիզնես ծրագրերի իրականացմանն օժանդակելու նպատակով ակնկալվող ներդրումային հիմնադրամի գործունեությունը կառավարությունը պատրաստվում է սկսել առաջիկա երկու–երկուսուկես ամսվա ընթացքում։ Դա լինելու է այն կառույցը, որի միջոցով իրականացվելու են առավել հեռանկարային և շահավետ ներդրումային ծրագրերը։
Ներդրումների խիստ սահմանափակ լինելու պայմաններում կառավարությունը մտադիր է գոնե սկզբնական շրջանում պետության մասնակցության ճանապարհով պայմաններ ստեղծել մասնավոր կապիտալի հոսքերը տնտեսության մեջ ակտիվացնելու համար։ Վերջին տարիներին դրանք անընդհատ կրճատվում են։
Անցած տարվա ինը ամիսների տվյալներով, Հայաստանի տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը կազմել է ընդամենը 92 մլն դոլար։ Այն համարժեք է համախառն ներքին արդյունքի ընդամենը 1,3%–ին, ինչը չափազանց քիչ է երկարաժամկետ աճ ապահովելու համար։ Մոտավոր գնահատումներով, դրա համար անհրաժեշտ է տարեկան շուրջ 500 մլն դոլարի ներդրում։
Տնտեսության նկատմամբ ներդրումային հետաքրքրություններն ակտիվացնելու նպատակով կառավարությունը կարճ ժամանակահատվածում հասցրել է մշակել օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքի նախագիծ, որով նախատեսվում է օրենսդրորեն ուժեղացնել և միջազգային չափանիշներին համապատասխանեցնել ներդրումների պաշտպանությունն ու երաշխավորումը։
Նոր օրենքով կփոխվի վերաբերմունքը օտարերկրյա ներդրողների նկատմամբ։ Նրանք կստանան գործելու բարենպաստ դաշտ և ներդրումների պաշտպանվածության բարձր մակարդակ, այդ թվում՝ վեճերի լուծման ժամանակ այլընտրանքային միջոցների կիրառման, մասնավորապես արբիտրաժի հնարավորություն։ Ներկայում արբիտրաժ կարելի է դիմել միայն ներպետական բոլոր միջոցներն սպառելուց հետո, ինչը հաճախ անհնար է դարձնում այդ ատյան հասնելը։
Դրան զուգահեռ, ստեղծված ներդրումային հարթակի միջոցով կառավարությունը սկսել է մասնավոր հատվածից, ճյուղային նախարարություններից, մարզերից ներդրումային ծրագրերի հավաքագրումը։ Արդեն իսկ ստացվել է շուրջ 160 նման առաջարկ։ Կատարված աշխատանքների արդյունքում, ակնկալվում է, որ առաջիկա մեկ–երկու ամիսներին 8 ընկերությունում կիրականացվի շուրջ 3 մլրդ դրամ ներդրում, ինչը թույլ կտա բացել ավելի քան 800 նոր աշխատատեղ։
Կառավարությունը պատրաստվում է գործարար հանրության հետ քննարկումների արդյունքների և միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա ներկայացնել պետություն–մասնավոր գործընկերություն նոր և արդյունավետ մոդել: Դրա հիման վրա կձևավորվի այն օրենսդրական բազան, որը թույլ կտա հստակ և ընկալելի մեխանիզմներով իրականացնել պետություն–մասնավոր գործակցությունը։
Ներդրողների շրջանում հետաքրքրություններն ավելացնելու ուղղություններից մեկն էլ դիտարկվում է գործարար շփումների ակտիվացումը։ Այդ նպատակով փետրվար–մարտին կանցկացվեն հայ–ֆրանսիական և հայ–էմիրաթական ներդրումային համաժողովներ։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: