Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
uncategorized

Հասարակությունն իրավունք ունի պահանջելու, որ իրեն որակյալ «սնունդ» մատուցեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հ1–ով հեռաձակվող «Լավ երեկո» հաղորդաշարի շուրջ բարձրացած աղմուկը մեղմելու փորձերն ու բացատրությունները, թե որևէ մեկին վիրավորելու միտում չի եղել, թեև հասկանալի են, բայց խոսում են այն մասին, որ հանրային տարածքը՝ եթերը, որից օգտվում են բացառապես բոլոր տարիքի ներկայացուցիչներ, դարձել է ամենաթողության զոհ:

Իրականում խնդիրն ավելի խորն է, քան առաջին հայացքից երևում է: Եվ այն, որ հաղորդաշարի վարող, բոլորի կողմից շատ սիրված Արամ Mp3–ը և ռեպորտաժի հեղինակը փորձում են համոզել, որ որևէ մեկին վիրավորելու միտում չեն ունեցել, սակայն նման որակի ռեպորտաժ հեռարձակելը խոսում է այն մասին, որ այստեղ ազատության ու եթերային էթիկայի կանոնների, չափ ու սահմանի մասին բավականին թյուրըմբռնում կա:

Այն, որ ասելիքի բացակայությունը տարիների ընթացքում հատել է բոլոր հնարավոր ու անհնար սահմանները, փաստ է: Սակայն ցավալի է, որ մինչ օրս եթերային բառամթերքի, վարքագծի կանոնների ու այդ չափ ու սահմանի մասին հիմնականում բոլորը լռում են: Մի մասը ձեռնպահ է մնում բարձրաձայնել իր կարծիքը, քանի որ վախենում է «հնի» պիտակ ստանալ, մյուսներն էլ հավանաբար լռում են, քանի որ ասելիք չունեն: Բայց որ եթերի որակը պետք է լուրջ ուսումնասիրության առարկա դառնա՝ միանշանակ է:

Ի վերջո, հաղորդումն ու տեսանյութն էլ ապրանք է, որը եթեր հեռարձակելուց, այսինքն՝ «վաճառքի» հանելուց առաջ պետք է պիտանելիության թեստավորում անցնի, որպեսզի չվնասի մարդկանց առողջությունը: Հեռուստալրագրությանը քիչ թե շատ մոտ կանգնած անձինք ամենայն հավանականությամբ կհամաձայնեն, որ իրեն հարգող ցանկացած հեռուստաընկերություն բավականին ուշադրություն է դարձնում խոսքին ու եթերային վարքականոնին, հատկապես խոցելի խմբերի մասին պատմող ռեպորտաժներին պատրաստվելու դեպքում:

Հարցն այսքան չէր մեծանա, եթե բոլորն իրենց գործի վարպետները լինեին, եթե ուսանողական նստարանից մինչև Հ1 մեկ քայլ չլիներ, եթե լրագրողի մասնագիտությամբ զբաղվողները կարողանային տարբերել սեփական իրավունքներն ու փակ ռեժիմի հաստատության մարդկանց իրավունքները: Եթե հաղորդաշարի ողջ ստեղծագործական կոլեկտիվն այս տեսանկյունից մոտենար հարցերին, ապա, համաձայնեք, որ այդքան թանկ ժամանակն ու ռեսուրսներ չէին ծախսվի նման ռեպորտաժ պատրաստելու համար:

Ինչ վերաբերում է անազատության մեջ գտնվողների հարազատների իրավունքներին, ապա դա էլ մեկ այլ թեմա է, որի մասին արդեն, ամենայն հավանականությամբ, բացատրած կլինեն հաղորդաշարի հեղինակներին և հաջորդ անգամ, նման թեմաներին «մոտենալիս», նրանք պարտավոր կլինեն ոչ թե նման «հումոր» անել, այլ ծանր ու թեթև անել, թե ինչ են խոսում ու ինչի վրա են փորձում ծիծաղել:

Սա ընդամենը արհեստավարժության բացակայության հետևանք էր, անկախ նրանից, թե ով քանի տարվա բեմական կենսագրություն ու փորձ ունի: Կան թեմաներ, որոնց կողքով անցնելու իրավունք ձեռք բերելու համար անգամ ոչ թե բեմական վարպետություն է պետք, այլ՝ եթերային էթիկա, որը բացակայում է շատ ու շատ հաղորդումների ու շոուների ժամանակ: Ի վերջո, պետք է հասկանալ նաև, որ հասարակությունը չի կարող կրակը ընկնել հեռուստատեսության գաղջ որակի ձեռքը և իրավունք ունի պահանջելու, որ իրեն որակյալ «սնունդ» մատուցեն:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում