Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
uncategorized

Թաթուլ Մանասերյան. «Ես կառաջարկեի ընդամենը յոթ նախարարություն թողնել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 9–ից լիովին ուժի մեջ մտնող Սահմանադրության պահանջների և այդ հանգամանքով պայմանավորված փոփոխությունների արդյունքում ՀՀ նախագահի աշխատակազմի հաստիքային միավորների թիվը չի գերազանցի 155–ը: Ընդհանուր առմամբ՝ փոփոխություններից հետո վարչապետի և նախագահի հաստիքային միավորների թիվը, ըստ հայտարարվածի, 68–ով պակաս է լինելու ու կազմելու է 755 հաստիքային միավոր:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, «Փաստ»–ի հետ զրույցում անդրադառնալով սպասվելիք փոփոխություններին, խոսեց հատկապես ճիշտ կադրային քաղաքականության մասին:

«Չեմ տիրապետում այն մանրամասներին, թե վերոնշյալում ինչ գործառույթներ ունեցող հաստիքների մասին է խոսքը: Առանց դրա դատողություն անելն արդար չէ: Ամեն դեպքում ճիշտ կլինի խոսել ոչ թե նախագահի կամ վարչապետի աշխատակազմի մասին, այլ նրա, որ և՛ ՀՀ նախագահը, և՛ վարչապետը պետք է կադրեր ընտրեն՝ ըստ գործառույթների անհրաժեշտության: Կարծում եմ՝ պակաս կարևոր չէ անդրադառնալ նախարարությունների թվին ու աշխատակազմին: Իմ մտահոգությունն ավելի շատ այն է, որ Հայաստանում 18 նախարարություն ունենալը շռայլություն է (օրենքի նոր նախագծով 17 նախարարություն կգործի,– խմբ.): Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախարարությունների ուղիղ կեսը կարող է մնալ, եթե, իհարկե, ոչ ավելի քիչ: Ես, օրինակ՝ կառաջարկեի ընդամենը 7 նախարարություն թողնել: Նախարարությունների կեսը պահպանելով՝ կարող են լիարժեք կատարվել այն գործառույթները, որոնք այսօր դրված են բոլոր նախարարությունների վրա: Հաշվի առնենք նաև այն, որ գործառույթները շատ հաճախ կրկնվում են, ինչը տնտեսական անվտանգության ու հանրային կառավարման համակարգի արդյունավետության տեսանկյունից լրջագույն խնդիր է»,– ասաց տնտեսագետը:

Հարցին, թե պետական համակարգում կադրային քաղաքականությունն ինչպե՞ս է կատարվում, օպտիմալացման գաղափարից զատ՝ գլխավորը չպե՞տք է արդյոք մասնագիտական որակը լինի, Թ. Մանասերյանը պատասխանեց. «Բնականաբար: Բացի այդ, կադրային քաղաքականություն ասելով՝ մենք չպետք է դիտարկենք այն փաստը, թե ովքեր են նախարարները: Պետք է տեսնենք, թե ովքեր են ամենացածր և միջին օղակների աշխատողները: Այստեղ մենք լրջագույն խնդիրներ ունենք: Եվ կարծում եմ, որ կադրային քաղաքականությունը հեռու է բավարար լինելուց: Բացի այդ, բազմաթիվ օրինակներ կան, որոնց դեպքում առանցքային օղակները ղեկավարում են բացարձակ դիլետանտ մարդիկ. փորձն է ցույց տալիս, բնավ անձնական կամ սուբյեկտիվ կարծիք չէ: Ավելի ճիշտ կլինի, որ մարդկանց աշխատանքը գնահատելու համար չափորոշիչներ սահմանվեն: Կամ պետք է խրախուսեն, կամ էլ պատժամիջոցներ կիրառեն այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր ձախողում են այս կամ այն ծրագիրը, կամ այս կամ այն ոլորտի զարգացումը: Իմ խորին համոզմամբ՝ պետական կառույցները գոնե յուրաքանչյուր եռամսյակի վերջում պետք է հաշվետու լինեն հասարակությանը և ներկայացնեն կատարած աշխատանքի արդյունքները»

Թաթուլ Մանասերյանը շեշտեց բոլոր առումներով թափանցիկ մրցույթներ իրականացնելու անհրաժեշտության մասին:

«Ինձ համար բոլորովին ընդունելի չէ, որ ես, որպես հարկատու, վճարում եմ գումարներ, որոնք վերածվում են, օրինակ՝ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» աշխատակիցներին տրվող աշխատավարձի: Ես չգիտեմ, թե այնտեղ ով է աշխատում կամ ինչ է անում: Նույնը կարող եմ ասել ՀՀ զարգացման հիմնադրամի և այլ կառույցների մասին: Վստահ եմ, որ այնտեղ մրցույթ չի եղել, ուղղակի նշանակումներ են լինում: Մինչդեռ այդ պրակտիկային պետք է վերջ տալ: Եթե ոչ բանիմաց մարդիկ պատասխանատու աշխատանքի են նշանակվում, ապա սա նպաստում է նրան, որ նման աշխատանք կատարելու համար գիտելիք ձեռք բերած մարդկանց մոտ կորչում է մոտիվացիան: Մի կողմ դնենք նաև այն հանգամանքը, որ բավականին բարձր աշխատավարձ է սահմանված: Այսինքն՝ կադրային քաղաքականությունը լրջագույն խնդիրներ ունի, և դրանք օր առաջ պետք է լուծել»,–նշեց տնտեսագետը:

Հարցին, թե մրցութային փուլն ինչպե՞ս պետք է անցկացվի, որ բացառվեն սուբյեկտիվ գործոնները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Տարիներ շարունակ հորջորջում են այն մասին, որ քաղաքացիական հասարակության հետ իբր սերտ համագործակցություն պետք է ծավալվի, կամ արդեն իսկ ծավալվում է: Իրականում նման բան գոյություն չունի: Մեծ մասը գրպանային հասարակական կազմակերպություններ են, որոնք կառավարության այս կամ այն օղակի հետ համագործակցում են: Իսկ այն հ/կ–ները, որոնք բավականին համարձակ դիրքորոշում ունեն, մեծ մասամբ շրջանցվում են: Հազվադեպ է լինում, որ այդ հ/կ–ներին հաշվի են առնում: Նույն մրցույթների դեպքում հանձնաժողովները պետք է բաղկացած լինեն ոչ թե չինովնիկներից, այլ հիմնականում հասարակության մեջ լուրջ հեղինակություն ունեցող անձանցից, մասնագետներից ու քաղհասարակության ներկայացուցիչներից: Այդ դեպքում արդեն կարելի է օբյեկտիվություն և արդար ընտրություն ակնկալել: Այլապես մենք ի վիճակի չենք լինի իրագործել սեղանին դրված անգամ ամենահանճարեղ ծրագիրը»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում