Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG
Lifestyle

Ի՞նչ է «Իքս հիվանդությունը» և ինչո՞ւ պետք է դրանից վախենալ

Վերջերս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոսել է առայժմ անհայտ հիվանդության հնարավոր համաճարակի մասին, որն անվանել են «Իքս հիվանդություն»:

ԱՀԿ-ն ամեն տարի կազմում է այն հիվանդությունների ցանկը, որոնք հասարակական առողջապահությանը վտանգ են ներկայացնում և լուրջ համաճարակներով են սպառնում: Անցյալ տարիներին այս ցանկերի մեջ էին մտնում այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են Էբոլան, Զիկան, Լասսա կամ SARS տենդը (ծանր սուր շնչառական համախտանիշ): Իսկ հիմա ԱՀԿ-ն առաջին անգամ խոսել է առասպելական հիվանդության մասին, որի մասին առայժմ ոչ ոք ոչինչ չգիտի, բայց որը ապագայում կարող է գլոբալ համաճարակ առաջացնել:


Չնայած անվանմանը, «Իքս հիվանդությունը» ոչ մի կապ չունի գերունակություններով օժտված երեխա մուտանտների հետ (Իքս մարդիկ) ֆիլմերի ու կոմիքսների շարքից: Ավելին՝ սա դեռևս ընդամենը հիպոթետիկ վիրուս է, որը կարող է հայտնվել ոչ հեռու ապագայում և համաճարակի պատճառ դառնալ: ԱՀԿ մասնագետների խոսքով՝ այս հեռանկարի ըմբռնումը կարող է օգնել արդեն այսօր պատվաստանյութեր և կանխարգելիչ այլ միջոցներ մշակել, որոնք կօգնեն լիովին զինված դիմավորել նոր հիվանդությունը:

«Պատմությունը ցույց է տալիս, որ հաջորդ բռնկումն ավելի շուտ կապված կլինի հիվանդության հետ, որին նախկինում չենք հանդիպել,- The Telegraph-ի հետ հարցազրույցում ասել է ԱՀԿ գիտական խորհրդական, բժիշկ Ջոն-Արնե Ռոթինգենը: – Մենք ցանկանում ենք, որպեսզի մշակվեն «Միացիր և խաղա» տիպի պլատֆորմներ, որոնք կաշխատեն ցանկացած հիվանդության կամ առավելագույն մեծ թվով հիվանդությունների դեպքում: Մենք համակարգերի կարիք ունենք, որոնք մեզ արագ հակամիջոցներ ձեռնարկելու հնարավորություն կտան»:

Բժիշկ Ռոթինգենի խոսքով՝ ավելի հավանական է, որ Իքս հիվանդությունն առաջացնի ձևափոխված զոոնոզային վիրուսը. վիրուս, որը նախկինում ախտահարել է միայն կենդանիներին, սակայն ձևափոխվելով՝ սովորել է ախտահարել նաև մարդկանց, վատագույնն այն է, որ վաղ թե ուշ, ձևափոխված վիրուսը կսկսի մարդուց մարդուն փոխանցվել, ինչն էլ կբերի հիվանդացության բռնկման: Այսպես եղավ Էբոլայի, սալմոնելայի, ՄԻԱՎ-ի և մի ամբողջ շարք այլ հիվանդությունների դեպքում, որոնք, ինչպես այսօր է համարվում, սկզբնապես զոոնոզային են եղել:

Մասնագետի խոսքով՝ ժամանակակից մարդիկ ապրում են մոլորակի բոլոր անկյուններում, բոլոր էկոհամակարգերում, ինչի հետևանքով շփվում են ավելի մեծ թվով տարբեր կենդանիների հետ, ինչը մեծացնում է նրանցից զոոնոզային հիվանդություններով վարակվելու վտանգը:

Մեկ այլ տեսության համաձայն՝ Իքս հիվանդությունը կարող է հայտնվել լաբորատորիայից. այսօր մեծ թվով հետազոտություններ են կատարվում, և բացառված չէ, որ ինչ-որ մեկի սխալի պատճառով կամ չարամտորեն որևէ այժմ անհայտ վիրուս լաբորատորիայի պատերից դուրս գա:


ԱՀԿ մասնագետների խոսքով՝ երկրագունդն արդեն այսօր պետք է նախապատրաստվի դեռևս անհայտ վիրուսային հիվանդության հաջորդ բռնկմանը, այլապես դրան դիմակայելը գործնականում անհնար է: Ըստ ԱՀԿ-ի՝ երկրների կառավարությունները պետք է սկսեն իրենց առողջապահության համակարգերում ավելի շատ ներդրումներ կատարել, իսկ բժիշկներին և բուժքույրերին արդեն այսօր պետք է սկսել պատրաստել հնարավոր բռնկմանը, քանի որ հենց նրանք են առաջինը տեսնելու այս հիվանդությունը, և հենց նրանք են ունենալու արագ կողմնորոշվելու և դրա տարածումը կասեցնելու հնարավորությունը: