Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
Politics

Օսկանյան–Դալլաքյան–Սարգսյան դաշինքի տեսլականը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան քաղաքական դաշտը համալրվեց ևս մեկ դաշինքով։ Խորհրդարանական ընտրություններին դաշինքով հանդես գալու մասին հայտարարություն են տարածել Օսկանյանի, Դալլաքյանի և Արամ Գասպարի Սարգսյանի կուսակցությունները։ Հետաքրքիրն այն է, որ այս դաշինքի շուրջ խոսակցություններ կային, սակայն վերջնական հայտարարությունը տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից անմիջապես հետո։ Պատահականություն է սա թե ոչ, դժվար է ասել։ Սակայն փաստը մնում է փաստ, որ Ծառուկյանի վերադարձից հետո այս դաշինքը հայտնվում է բավական երկիմաստ իրավիճակում։ Խնդիրն այն է, որ Օսկանյանի Համախմբում կուսակցությունը ձևավորվեց Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո՝ հիմնականում նախկին ԲՀԿ–ականներից։ Բնականաբար վերջիններս Ազգային ժողովում էին հայտնվել ոչ թե անձնական գործունեության, այլ Ծառուկյանի վարկանիշի միջոցով և ընտրազանգված, որպես այդպիսին, չունեին։
Այս առումով պետք է նշել, որ Ծառուկյանի պասիվության պայմաններում գուցե և Համախմբումը կունենար որոշակի շանսեր և կարողանար իր կողմը գրավել Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալուց հետո առկա չկողմնորոշված ընտրազանգվածին, սակայն ներկա պայմաններում նման հեռանկարներ չկան։ Ավելին, անգամ ներկայի ԲՀԿ–ն, եթե տեսականորեն չլինի Ծառուկյանի հայտարարած դաշինքի կազմում, ապա որպես կուսակցություն գործնականում կդադարի գոյություն ունենալ։
Այլ խնդիր է Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» կուսակցության դեպքում։ Վերջինիս գոյության մասին հայաստանյան հանրությունն իմացավ Դալլաքյանի հրաժարականից և հանրապետական կուսակցությունից դուրս գալու հայտնի իրադարձություններից հետո։ Հասկանալի է, որ գրեթե հնարավոր չէ խոսել հանրությանն անհայտ կուսակցության վարկանիշի կամ ընտրազանգվածի մասին։ Սակայն, ի տարբերություն իր կուսակցության, Դալլաքյանի անձը բավական հայտնի է։ Վերջինս, ժամանակին լինելով արմատական ընդդիմադիր, սուր քննադատության էր ենթարկում Սերժ Սարգսյանին՝ անգամ շրջանցելով քաղաքական թեմաները և Սերժ Սարգսյանին մեղադրելով մոլեխաղերի մեջ։ Ի դեպ ասվածի վերաբերյալ տեսանյութը հասանելի է յութուբ սոցիալական կայքում։
Սակայն սա չխանգարեց, որ հետագայում Դալլաքյանը դառնար Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը Ազգային ժողովում և Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ինչից հետո Դալլաքյանն, այսպես ասած, ընդհատակ անցավ և անդամակցեց Հանրապետական կուսակցությանը, որտեղից դուրս եկավ պաշտոնից հրաժարվելուց հետո։ Պարզ է, որ Դալլաքյանի նման վարքագծի արդյունքում նախկին ընդդիմադիրի վարկանիշից շատ քիչ բան է մնացել ներկայում, ինչը բնականաբար չի բխում դաշինքի շահերից։ Ինչ վերաբերում է Դաշինքի հաջորդ՝ Դեմոկրատական կուսակցությանը, ապա պետք է ասել, որ Արամ Գասպարի Սարգսյանի կուսակցության մասին ընդհանրապես դժվար է ինչ–որ բան ասել, քանի որ վերջին տասնամյակում դժվար է գտնել այս կուսակցության որևէ ակտիվ գործողություն կամ ինքնուրույն դիրքորոշում։
Նման պայմաններում, թե ինչ քաղաքական կապիտալով է պատրաստվում դաշինքը մտնել քաղաքական բավական սուր պայքարի մեջ, դժվար է ասել։ Մյուս կողմից չի բացառվում նաև, որ այս դաշինքը հնարավոր միացողներով հանդերձ վերջնական արդյունքում հայտ ներկայացնի միանալ Ծառուկյանի կողմից ստեղծվելիք դաշինքին, ինչը սակայն արդեն Ծառուկյանի որոշելիքն է։
Վերջապես ցանկացած զարգացման պարագայում պետք է նշել, որ առաջիկայում սպասվում են բավական սուր զարգացումներ և էլ ավելի սուր նախընտրական քարոզարշավ, քանի որ գրեթե բոլոր քաղաքական ուժերն ունեն իրենց լրատվամիջոցների բանակները, որոնք և անխնա մեդիապատերազմ են մղելու միմյանց դեմ։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: