Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
uncategorized

Հանքարդյունաբերությունը՝ «փող սարքելու» ճյուղ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ–ն ներկայացրել է մի ծրագիր, ըստ որի՝ 2018–2021 թթ. պատրաստվում է երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել Տավուշի մարզի Կողբ և Նոյեմբերյան, Լոռու մարզի Ալավերդի և Շնող համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում: Ըստ ծրագրի՝ նախատեսվող գործունեության նպատակը տարածաշրջանի հանքահումքային ներուժի և տարածաշրջանում լեռնահանքային ոլորտի զարգացման հեռանկարների վերհանումն է: Ծրագրում ներկայացվել են աշխատանքների փուլերը, իրականացման տարածքները, մեթոդներն ու տեսակները:

Կազմակերպության ներկայացրած ծրագրի շուրջ արդեն իսկ դժգոհություն է առաջացել: Մասնավորապես՝ change.org կայքում արդեն ստորագրահավաք է սկսվել, որտեղ նշված է. ««Պոլիմետալ» ընկերությունը ցանկանում է հանքարդյունաբերության նպատակով Նոյեմբերյան համայնքում հետազոտական գործունեություն սկսել։ Մենք՝ նոյեմբերյանցիներս, դեմ ենք հանքարդյունաբերությանը մեր համայնքի տարածքում, քանի որ համայնքի ապագան տեսնում ենք էկոտուրիզմի զարգացման մեջ, իսկ հանքարդյունաբերությունն ու էկոտուրիզմը համատեղելի ուղղություններ չեն»: Ծրագրում նշված է նաև, որ հետախուզական աշխատանքներ կիրականացվեն ՀՀ օրենսդրության՝ շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող բոլոր պահանջներին համապատասխան: Ըստ ընկերության՝ աշխատանքների հետևանքով էկոհամակարգերի, պատմամշակութային հուշարձանների և շրջակա միջավայրի այլ բաղադրիչների վրա բացասական ազդեցությունները կհասցվեն նվազագույնի:

Բնապահպան Սիլվա Ադամյանը նկատում է՝ հասկանալի է, որ խնդիրներ են ծագում բոլոր հանքավայրերի հետ կապված:

«Սա պարզ է ու հասկանալի բոլորիս համար: Իսկ այն պնդումները, թե շրջակա միջավայրին հասցված վնասը զրոյի կհավասարեցվի, իհարկե, նոնսենս է: Մենք գիտենք, որ դա մեր երկրում չի կարող իրականություն դառնալ, որովհետև այն տեխնոլոգիաները, որոնցով աշխատում են, իրենք չեն կարող զրոյացնել շրջակա միջավայրի հասցված վնասը: Մենք անընդհատ խոսում ենք Ամուլսարի ծրագրի մասին, որը բավականին լուրջ վնաս է ենթադրում: Թեև ներդրումներ են արված, այնուամենայնիվ, ծանոթ լինելով ծրագրին, լուրջ խնդիրներ ենք տեսնում: Սա որպես օրինակ եմ բերում: Այս խնդիրները բավականին խորն են, և դրանց լուծումների համար պետք են տասնյակ տարիներ: Վառ օրինակը Թեղուտն է: Դեռ 2005 թվականից պայքարում էինք ու ասում, որ այս տարածաշրջանում պետք չէ ունենալ մի հանքավայր, որը կարող է լուրջ վնասներ պատճառել շրջակա միջավայրին: Վնասները եղան, ամենի մասին խոսվել է: Հիմա ուզում եմ հասկանալ, մի՞թե պատկան մարմինները չեն հասկանում: Թե պարզապես ձեռք չի տալիս հասկանալ փորձագետների, բնապահպանների և միջազգային փորձագիտական շրջանակների ուսումնասիրությունները: Իրավիճակն ուղղակի անբացատրելի է: Նոր հանքերը չեն կարող շահագործվել այն մեթոդներով, որոնք մեզ մոտ է կիրառվում: Նման ձևով այն չի կարող օգուտ տալ ո՛չ տնտեսությանը, ո՛չ շրջակա միջավայրին, ո՛չ էլ նպաստել երկրի զարգացմանը»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց բնապահպանը:

Սիլվա Ադամյանը համոզված է, որ պատկան մարմիններն ու ՀՀ կառավարությունը շատ լավ հասկանում են իրավիճակը. «Տեղեկացված են, ուղղակի դա փող վաստակելու ու «փող սարքելու» ճյուղ է, որը հաստատվել է Հայաստանում: Անկախ նրանից, թե հանքն ինչպես է շահագործվում, միևնույն է, Հայաստանում հանքարդյունաբերությունը և՛ տնտեսական, և բնապահպանական առումով բացարձակ շահավետ չէ երկրի, պետության և ժողովրդի համար»:

Բնապահպանը նշեց, որ վերոնշյալ երկրաբանահետախուզական աշխատանքների առումով հստակ ուսումնասիրության անհրաժեշտություն կա:

Իսկ ինչ վերաբերում է բնակիչների բողոքին, նա ընդգծեց, որ կիսում է նրանց մտահոգությունները:

«Կառավարությունն ամեն ինչ պետք է անի գյուղատնտեսությանը զարկ տալու համար: Պետք է նորագույն մեթոդներով գյուղատնտեսությունը զարգանա, ոտքի կանգնի: Այդուհանդերձ, հանքարդյունաբերական այսպիսի պրոյեկտները, մեղմ ասած, բացարձակ օգուտ չեն տալիս գյուղատնտեսությանը: Այն, որ բնակիչները դեմ են, նշանակում է, որ նրանք արդեն սկսել են հասկանալ, որ իր հողով ու ջրով ավելի օգուտ կտա պետությանը: Ես ուրախ եմ նման արձագանքի համար: Արդեն հասկացել են, որ շրջակա միջավայրի մաքուր լինելը իրենց համար շատ ավելի կարևոր է հանքարդյունաբերության ոլորտից: Թեղուտում ասում էին, որ բարձր աշխատավարձով լավ աշխատանք կունենան, սակայն դա չեղավ: Հակառակ իրավիճակին ականատես եղանք («Թեղուտ» ՓԲԸ–ն ժամանակավորապես դադարեցրել է հանքի շահագործումը,– խմբ.) Ցավում եմ, որ Ամուլսարի ծրագրի հետ կապված Ջերմուկի բնակիչներն իրենց մտածելակերպով չեն հասել այն մարդկանց, ովքեր կարծում են, որ հանքարդյունաբերությունը օգուտ չի տալիս»,– եզրափակեց մեր զրուցակիցը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում