Ինչ սպառազինություն են գնել Հայաստանն ու Ադրբեջանը 2016–2017 թվականներին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) նոր զեկույցում նշված տվյալների համաձայն, 2016–2017 թվականներին զենքի ներմուծման առումով Հայաստանը զբաղեցնում է 54–րդ տեղը:
Վերջին երկու տարում Հայաստանը գնել է 124 միլիոն դոլարի սպառազինություն:
Ադրբեջանը 27–րդ տեղում է` երկու տարվա ընթացքում 551 միլիոն դոլարի զենք է գնել։
Նշվում է, որ Հայաստանը Ռուսաստանից գնել է 6 հատ BM–9A52 «Սմերչ» ՀԿՌՀ, 200 հատ Verba/SA–25 դյուրակիր զենիթահրթիռային համալիր և 9M133 «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրներ:
Ադրբեջանը Ռուսաստանից գնել է 36 հատ «ՏՈՍ–1» ծանր հրանետային համակարգ, 40 հատ ԲՏՌ–82Ա զրահափոխադրիչ, 800 հատ 9Մ123/ԱՏ–15 հակատանկային հրթիռ, 24 հատ 9Պ157–2 Քրիզանտեմա–Ս հակատանկային համալիր: 2017 թվականին Ադրբեջանն Իսրայելից 4 միավոր OPV–62 ռազմանավ, 40 հատ Orbiter–1K անօդաչու թռչող սարք, 215 հատ Spike–NLOS հակատանկային հրթիռ է գնել:
Բաքուն սպառազինություն է գնել նաև Սլովակիայից՝ 18 հատ «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգ և Չեխիայից` 10 հատ 122–մմ RM–70 համազարկային կրակի ռեակտիվ կայան։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում