Մարդկությանը սպառնում է նոր մահաբեր վիրուս, որը կսպանի 300 մլն մարդու. Գիտնականի կանխատեսում
Վիրուսները մշտապես մուտացիայի են ենթարկվում, հատկապես «աշխուժորեն» փոփոխության է ենթարկվում գրիպը: Ջոնաթան Քուիքը նշել է, որ գրիպի նոր ձևը, որը կհայտնվի ապագայում, կսպանի առնվազն 300 մլն մարդու:
Մարդիկ չեն կարող ժամանակին արձագանքել համաճարակին: Գիտնականները ստիպված կլինեն մանրակրկիտ ուսումնասիրել նոր վիրուսը, որից հետո միայն ստեղծել ազդող դեղորայք:
Աշխարհին սպառնում է համավարակ, որն առաջին 200 օրը կսպանի 30 մլն մարդու: Յուրաքանչյուր տարի, Ջոնաթանի կարծիքով, մահացության թիվը միայն կավելանա, ընդ որում՝ մեծ տեմպերով:
Բացառված չէ, որ թռչնագրիպը նոր մուտացիոն ձև ընդունի: Մինչ մասնագետները կստեղծեն արդյունավետ պատվաստանյութեր, մոլորակի բնակչության կեսը կմահանա: