ԿԳԲ–ի նախկին գործակալին զգուշացրել էին լրտես Սկրիպալին թունավորելու մասին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես գրում է The Daily Mail–ը, Մեծ Բրիտանիայում ԿԳԲ–ի նախկին գործակալ Բորիս Կարպիչկովը հայտարարել է, որ իրեն զգուշացրել են Ռուսաստանի Պետական հետախուզական վարչության (ГРУ) նախկին գնդապետ, Անգլիայի լրտես Սերգեյ Սկրիպալին թունավորելու մասին:
Նրա խոսքով՝ իրեն զանգահարել են փետրվարի 12–ին և հայտնել, որ իր և մի քանի այլ մարդկանց հետ` այդ թվում նաև Սկրիպալի, վատ բան է պատահելու:
Կարպիչկովը նշել է, որ մինչ այդ չէր լսել Սկրիպալի մասին: Քանի որ նախկինում էլ են իրեն ահաբեկել, այդ ամենը կատակ է համարել:
Կարպիչկովի խոսքով՝ անհայտ անձը ութ մարդու անուն է տվել:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում