Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions
uncategorized

«Երկիր Ծիրանի»–ի առաջարկը` Վուդրո Վիլսոնի և Մարտի 1–ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններ տեղադրելու մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեկ շաբաթ անց՝ մարտի 19–ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու 3–րդ նստաշրջանի 2–րդ նիստը: Ավագանու նիստի օրակարգում ներառված է 10 նախագիծ:

Դրանք վերաբերում են ինչպես հողի հարկի գծով արտոնություն սահմանելուն, գույքն ընդունելուն, հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն, այնպես էլ՝ Երևան քաղաքի 2017 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելուն ու Երևանի զարգացման 2017 թ. ծրագրի իրականացման հաշվետվությանը: Օրակարգում են ներառված նաև «Երկիր Ծիրանի» խմբակցության երկու նախագծերը, որոնցից մեկը վերաբերում է փողոցի անվանակոչմանն ու հուշարձանի տեղադրմանը, իսկ մյուսը՝ միայն հուշարձանի տեղադրմանը:

Այսպես, «Երկիր Ծիրանի»–ի ավագանու երեք անդամները՝ Զարուհի Փոստանջյանը, Մարինա Խաչատրյանն ու Սոննա Աղեկյանը առաջարկում են Երևանի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը վերանվանել Վուդրո Վիլսոնի անվամբ: Միաժամանակ, Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում, երևանցիների համար հայտնի որպես «Էրեբունի–Երևան 2750» շատրվաններ, Վուդրո Վիլսոնի հուշարձանը տեղադրել: Նման նախագծի անհրաժեշտությունը ավագանու ամենափոքր խմբակցությունը պատճառաբանել է Վիլսոնի՝ Հայկական հարցի հայանպաստ լուծմանը և անկախ Հայաստանի հզորացմանը հետամուտ գործիչ լինելու հանգամանքով:

Ի դեպ, նրանք հուշարձանի նախագծային ու շինարարական աշխատանքների ֆինանսավորումն առաջարկում են իրականացնել հանրության միջոցների հաշվին՝ դրամահավաք անցկացնելու միջոցով:

«Երկիր Ծիրանի»–ի մյուս նախագիծը վերաբերում է Մարտի 1–ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը, որի համար նպատակահարմար են գտել Կենտրոն վարչական շրջանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Մովսես Խորենացու և Գրիգոր Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին: Այս դեպքում նույնպես հուշարձանի տեղադրման ու նախագծման համար դրամահավաք կկազմակերպեն:

Կյանքի կկոչվեն այս նախագծերը, թե՝ ոչ, պարզ կլինի օրեր անց: Իսկ մինչ այդ «Փաստ»–ը փորձեց պարզել, թե ինչ կարծիքի են «Երկիր Ծիրանի»–ի նախագծերի հետ կապված ավագանու ՀՀԿ խմբակցության անդամները:

Երաժշտագետ Աննա Ասատրյանը լսելով հարցը, նախ մի քանի վայրկյան լռեց, հետո ասաց, որ չի կարող հիմա պատասխանել, քանի որ շատ զբաղված է: Դիտարկմանը, թե հարցին պատասխանելն իրենից ընդամենը երկու րոպե ժամանակ կպահանջվի, ասաց, որ այդ 1–2 րոպեն էլ չունի: Ճարտարապետ Լևոն Իգիթյանն էլ առհասարակ հրաժարվեց խոսել՝ պատճառաբանելով, թե բազմիցս բարձրաձայնել է, որ ընդհանրապես չի շփվում լրագրողների հետ, և դա իր իրավունքն է:

Քիչ թե շատ հստակ պատասխան տվեց երաժիշտ Մարտին Վարդազարյանը, ով նշեց, թե հանձնաժողովի նիստի ժամանակ իր կարծիքն արդեն ասել է՝ դեմ է այդ նախաձեռնություններին: Իսկ որն է պատճառը հարցին՝ պատասխանեց, թե դա առանձին խոսակցություն է, իսկ ինքը հիմա զբաղված է, չի կարող խոսել. «Ինձնից ավելի խելոք մարդ գտեք, նրան հարցրե՛ք»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում