Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report
Economy

Նոր նախագիծ` Արփայի վրա ՓՀԷԿ կառուցելու մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության որոշումների պահանջների համաձայն, մշակվում է «Ջինջ–Արփա Հիդրո» ՍՊԸ–ի՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի վարչական տարածքում Արփա գետի աջակողմյան անանուն վտակի վրա «ՋերմուկՀիդրո» ՓՀԷԿ–ի կառուցման նպատակով նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը:

Ինչպես հայտնի է՝ Արփա գետը հայաստանյան ամենածանրաբեռնված գետերից մեկն է իր վրա կառուցված ՓՀԷԿ–երի քանակով՝ Որոտանից և Եղեգիսից հետո: Հստակ ասել, թե որքան ՓՀԷԿ կա այս գետի վրա, չենք կարող: Իհարկե ոչ բոլորն են գործում, բայց դրանք կամ կառուցման փուլում են, կամ էլ կառուցված են, սակայն դեռևս շահագործման չեն ենթարկվում:

Արփա գետը սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի աղբյուրներից։ Այն թափվում է Արաքսի մեջ Նախիջևանի Հանրապետության տարածքում։ Գետի երկարությունը 126 կմ է, որից 90 կմ–ը մեր երկրի տարածքում է հոսում:

«Էկոլուրի» տվյալներով՝ Արփա գետի վրա են կառուցված «ԱՐԵՆԻ ՀԷԿ»–ը՝ «ԱՐԵՆԻ ՀԷԿ» ՓԲԸ–ի կողմից, որի դերիվացիայի երկարությունը 430 մ է, «Ջերմուկ ՀԷԿ–2»–ը «Ջերմուկի հիդրոտեխ» ՍՊԸ–ի կողմից, որի դերիվացիայի երկարությունը 3484 մ է, «Արփա» ՓՀԷԿ–ը «ԱՐՓԱ–ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ–ի կողմից, որի դերիվացիայի երկարությունը 3150 մետր է:

Արփայի վրա է կառուցվում նաև «Ջերմուկ–1» ՓՀԷԿ–ը, որը շահագործում է «Ջերմուկ Տուրբոշին» ՍՊԸ–ն, դերիվացիայի երկարությունը՝ 2357 մետր։ Այս ՓՀԷԿ–երը գետը իրենց խողովակների մեջ են վերցնում 13111 մ երկարությամբ տարածքում, ինչը կազմում է գետի 10,4%–ը: Էկոլուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»–ի համաձայն՝ դա նորմայի սահմանում է:

Այլ փաստաթղթերից տեղեկանում ենք, որ այս գետի վրա են կառուցվում կամ կառուցվել նաև «Արփա–2», «Արփա–3» և «Կեչուտ–1» ՓՀԷԿ–երը:

Հետաքրքիր է նաև, որ նախորդ տարի այս օրերին ՀՅԴ–ական նախարար Արծվիկ Մինասյանը մերժել էր Արփա գետի վրա ՀԷԿ կառուցելու՝ ԲՀԿ–ական Սեդրակ Առուստամյանի ցանկությունը։ Նախարարությունը պատճառաբանել է, թե Արփա գետի վրա արդեն իսկ գործում է երեք ՀԷԿ, իսկ ևս երեքն էլ կառուցման փուլում են, և այս մեկի կառուցումը կարող է բնապահպանական խնդիրներ ստեղծել։ Այն ժամանակ խոսվում էր, թե մերժման պատճառն ընտրություններն են:

Այսօր արդեն ընտրություններ չկան, և Արփա գետի վրա ևս մեկ ՓՀԷԿ կառուցելու նախագիծ է մշակվում: Հետաքրքիր է՝ նախարարն այս անգամ էլ կմերժի նույն պատճառաբանությունը բերելով, թե՞...:

Ամեն դեպքում, կարծում ենք, որ այս մեկ տարվա ընթացքում շահագործվող ՓՀԷԿ–երի թիվը չի նվազել, գուցեև արդեն ավելացել է, և կասկած անգամ չի կարող լինել, որ այս մեկի կառուցումն էլ կարող է բնապահպանական խնդիրների առաջացման պատճառ դառնալ: Սակայն ինչպես կվարվեն նախարարությունում, հայտնի չէ:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում