Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia
uncategorized

Զգուշացում ունենք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն օրերս իր հարցազրույցում խոսել էր այն հիմնական խոչընդոտի մասին, որը Հայաստանի ամենամեծ մարտահրավերն է: Ըստ դեսպանի՝ երբ տնտեսական, քաղաքական կապեր ունեցող ազդեցիկ մարդիկ իրենց հնարավորություններն ու լծակներն իրենց շահերին են ծառայեցնում՝ անարդար միջավայր է ստեղծվում. «Կարծում եմ՝ կոռուպցիայի այս դրսևորումն ու իշխանության այս տեսակ չարաշահումը շարունակում են մնալ ՀՀ–ի ամենամեծ մարտահրավերը և ամենամեծ խոչընդոտը երկիրը առևտրի և ներդրումների համար գրավիչ դարձնելու»: ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նույնպես օրեր անց իր գնահատականն էր տվել: Բրյուսելում «Հայաստանի եվրոպական բարեկամների» կազմակերպած հանդիպմանը նա նշել էր, որ ՀՀ–ի կայուն տնտեսական զարգացման համար խոչընդոտում է չափից ավելի մենաշնորհված համակարգը, ինչի հետևանքով երիտասարդ և տաղանդավոր մարդիկ հեռանում են երկրից:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ դեսպանների մեսիջները պարզ են:

«Ընդ որում՝ ԱՄՆ դեսպանն այս անգամ ավելի էր կոնկրետացրել իր խոսքը՝ ըստ էության, ասելով, որ կոռուպցիան «վերևից» է գալիս: Նա չէր նկարագրում այն, ինչը բնորոշ է կոռուպցիայի ցածր մակարդակ ունեցող երկրներին, երբ «վերևները» մաքուր են, բայց հնարավոր է՝ միջին օղակներում ինչ–որ կոռումպացված պաշտոնյաներ լինեն: Մենք, փաստորեն, զգուշացում ունենք, ըստ որի՝ կա կոռուպցիա, որն առավել վտանգավոր է: Դա այն է, երբ կան որոշակի խմբեր, որոնք բիզնես շահեր ունեն: Իսկ որպեսզի բիզնես շահերը չտուժեն, և իրենք մնան մոնոպոլ վիճակում, խանգարում են թե՛ տեղի, թե՛ արտասահմանյան ներդրողներին: Հիմնական մեսիջն այն է, որ խնդիրը պետք է «վերևներում» լուծվի: Ուրիշ խնդիր է, թե որքանով է հնարավոր, որ «վերևներն» իրենք իրենց դեմ պայքարեն, ինչպես եղավ, օրինակ, Սինգապուրում: Ասել, որ այդպիսի բան հնարավոր չէ, ճիշտ չէ, բայց այն քիչ հանդիպող երևույթ է: Իսկ ավելի տարածված ու ճիշտ օրինակը նորմալ ընտրությունների միջոցով վերնախավերի փոփոխությունն է, ինչի հնարավորությունը ՀՀ–ում ես առայժմ չեմ տեսնում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Վ. Հոկտանյանը:

Իսկ թե ԱՄՆ դեսպանն ինչո՞ւ ավելի կոնկրետացրեց իր խոսքը, մեր զրուցակիցը նկատեց. «Ի վերջո, նրանք շփվում են տեղական ու արտասահմանցի պոտենցիալ ներդրողների և գործարարների հետ: Երբ Պետդեպից բարձրաստիճան պաշտոնյաներ են գալիս, նրանք նույնպես շփվում են գործարարների հետ: Փակ հանդիպումների ժամանակ, բնականաբար, գործարարներն ավելի անկեղծ են ներկայացնում իրավիճակը: Իսկ երբ դա համընկնում է այլ ուսումնասիրությունների և արդյունքների հետ, ստիպում է դեսպանին նման հայտարարությամբ հանդես գալ»:

Գաղտնիք չէ, որ թե՛ ԱՄՆ–ն և թե՛ միջազգային մի շարք կառույցներ կոռուպցիայի դեմ պայքարելու համար ՀՀ կառավարությանը ֆինանսական օժանդակություն են հատկացնում: Նշված դիտարկմանն ու հարցին, թե այս հայտարարություններին կհետևե՞ն պատժիչ քայլեր, որոնք կենթադրեն օժանդակության որոշակի նվազեցում, Վ. Հոկտանյանը պատասխանեց. «Սա նախազգուշացում է, որ ԱՄՆ–ն գոհ չէ իրավիճակից: Ադյուհանդերձ՝ բացի կոռուպցիայի մակարդակից, նման պատժամիջոցները շատ ավելի մեծ գործոններ են ենթադրում: Այս դեպքում միակ բանը, որը կլինի, այն է, որ դժվար թե մեծացնեն այդ օժանդակությունը: Առավել ևս՝ երբ ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ սկսում է կոռուպցիայի դեմ պայքարի 4–րդ ռազմավարության մշակման աշխատանքները: Այս համատեքստում թե՛ պարոն Միլսի, թե՛ Պ. Սվիտալսկու մեսիջները հնարավոր է, որ առնչվեն հենց այդ 4–րդ ռազմավարությանը: Մասնավորապես՝ թե հատկապես ինչի վրա պետք է ուշադրություն դարձվի: Ի վերջո, կա այն մտայնությունը, որ մոնոպոլիզմը, բիզնեսի և քաղաքականության սերտաճումը այն հիմնարար և արմատական պատճառներն են, որոնք ՀՀ–ում բերում են համակարգային կոռուպցիայի: Իհարկե, միայն այս հանգամանքները չեն, կա նաև դատական համակարգի անկախության բացակայության պատճառը, կան նաև այլ գործոններ: Եթե մենք իսկապես ուզում ենք կոռուպցիան իջեցնել այնպիսի մակարդակի, որ այն այլևս համակարգային ու վտանգավոր չլինի ազգային անվտանգության համար, պետք է տնտեսական մոդելը փոխվի: Սպասել, որ նման տնտեսական մոդելով կոռուպցիան կնվազի, հնարավոր չէ: Բայց մի կարևոր բան կա՝ բացակայում է այդպիսի բարեփոխումներ անելու քաղաքական կամքը»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում