Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
Video

Ո՞վ է այն հայազգի օրենքով գողը, որ կանգնած է Լոտու Գուլիի մահափորձի ետևում. Միջազգային սկանդալի հետքերով

Բոլորովին վերջերս, Ռուսական «Պրայմ Քրայմ» քրեական նորությունների տեղեկատվական գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիայի ոստիկանությունը հայտնաբերել է «օրենքով գող» Դավիթ Ալխանաշվիլիին սպանողների հետքերը: Ալխանաշվիլին քրեական աշխարհում ավելի հայտնի է որպես Դաթո Պանկիսկի:
Վերջինս սպանվել էր անցած տարվա դեկտեմբերի 22-ին, Ստամբուլում: Միեւնույն ժամանակ, ըստ նույն գործակալության տարածած տվյալների, պարզվել էր, որ իբրեւ այդ հանցագործության կատարողները Հայաստանի քաղաքացիներ են:


Ավելին, Ալխանաշվիլու սպանության ենթադրյալ կազմակերպիչ շեշտվել էր նաեւ հայ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապ Լենինականսկու անունը:
«Պրայմ Քրայմ» գործակալությունը տարօրինակ զուգադիպությամբ հիշել էր նաեւ, ՀՀ ոստիկանության Էրեբունի ՊՊԾ գունդը գրաված օրերի լարվածության, «Սասնա Ծռերի» գործողությունների ու մի շարք այլ դրվագների մասին, միեւնույն ժամանակ նշելով, թե Զապը եւ հայ «օրենքով գողեր» Ալոն, Սամոն, Աֆոն եւ Կոնչոն, արտաքսվել էին Թուրքիա: Գործակալությունը նաեւ նշել էր, թե «օրենքով գող» Զապը եւ նրա շրջապատը, այլ գողականների կողմից ծեծի էին ենթարկվել Երեւանում եւ զրկվել «գողական» կոչումներից:

Ի դեպ, ըստ նույն գործակալության տվյալների՝ քանի որ սպանված Ալխանաշվիլին ծագումով չեչեն-կիստինցի է, լուրեր տարածվեցին, որ նրա գնդակահարությանն առնչվել է Գուլին՝ ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովը, որի մոտ հենց այդ ժամանակ տարաձայնություններ էին ծագել չեչենների, մասնավորապես՝ «օրենքով գող» Ազիզ Բատուկաեւի հետ:


Սակայն, ի տարբերություն Օզմանովի, Գուլին Պանկիսնուն սպանելու պատճառներ չուներ, այն էլ Ստամբուլում՝ միակ վայրում, որտեղ միջազգային հետախուզման մեջ գտնվող Գուլին իրեն անվտանգ էր զգում: Գաղտնիք չէ, որ Գուլին առանց այդ էլ գտնվում է թուրքական ոստիկանության ուշադրության կենտրոնում, որը գրեթե շաբաթը մեկ անանուն հաղորդագրություններ է ստանում իբր նրա տանը պահվող զենքի պահեստների մասին, գողացված պատանդներին պահելու համար կահավորված զնդանների մասին եւ այլն:
Քանի որ Գուլին հրաժարվել էր ցուցմունք տալ իր դեմ մահափորձ նախապատրաստող ադրբեջանցիների դեմ, նրանց բոլորին, այդ թվում՝ Ռովշանի հարազատ եղբայր, մաքսային ծառայության նախկին գնդապետ Նամիկ Ջանիեւին եւ «օրենքով գող» Հաջի Բեյլագանսկուն, բաց էին թողել: Ձերբակալվածների մոտ Գուլիի առանձնատան մանրամասն պլանի առկայությունը վերջիններս բացատրել են այս տունը գնելու ցանկությամբ, թեպետ այն նույնիսկ հանված չէր վաճառքի:

Ինչպես եւ սպասվում էր, Նամիկի ազատվելուց հետո Գուլիին վերացնելու ջանքերն է՛լ ավելի ակտիվացան: Ըստ նույն աղբյուրի,նշվել էր, թե իբր անցած շաբաթվա ընթացքում Զապը բանակցել է Ռովշանի զարմիկ Զաուր Ախմեդովի հետ, որը ժառանգել է իր բիզնեսն ու Գուլիի նկատմամբ արյան վրիժառության երդում տվել: Չի բացառվում, որ Պանկիսկու բարեհաջող վերացումը Զապին թույլ է տվել ստանալ Գուլիին սպանելու «պատվերը»: Ահա այս վերջաբանով էր ավարտել գործակալության աղբյուրներից ստացված տեղեկությունը՝ Գուլիի սպանության վարկածների մասին:


Ինչ խոսք, լավ է երբ առհասարակ գործակալությունները՝ նմանատիպ դեպքերը փորձում են անցկացնել հետաքննական մաղով: Բայց ինչու՞ էր սույն գործակալությունը կոնկրետ թիրախ ընտրել հայ «օրենքով գող » Անդրանիկ Սողոյանին՝ ԶԱՊ-ին, ում Հայասատանում գտնվելու մասին իրողությունը՝ կփաստեն շատ-շատերը՝շարքային քաղաքացուց սկսած՝ մինչեւ տարբեր տրամաչափի չինովնիկներ , եւ շատ ուրիշներ:


Բոլորին է քաջ հայտնի, որ Սողոյանը, ով Պրահայի Հանրապետության հետ կապված դեռ բազում չփակված էջեր ունի, այս վերջին տարիներին բացառապես գտնվել է Հայաստանում, եւ իր անմիջական միջամտությունն է ունեցել Հայաստանի «գողական աշխարհում» տիրող անց ու դարձին:

Իսկ ինչ վերաբերում է այդ աշխարհի տաբուներին, ապա միջազգային լրատվականների համար «աղբյուր» աշխատող «շիստյորկաները» միշտ չէ, որ ցանկալին պետք է իրականության տեղ անցակցնեն:


Գուցե մինչ աղավաղված ու սուտ ինֆորմացիան այս ու այնտեղ տարածելը, կամ «գործ տալը», մի բան որը ընդունելի չէ ոչ մի աշխարհում, արժեր գրել իրականությա՞ն մասին:
Իսկ իրականությունն այն է, որ հայազգի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ նույն ինքը Զապ-ը, միանշնակ գտնվել է Հայաստանի Հանրապետությունում բավականին երկար ժամանակ՝ շատերին հայտնի հասկանալի պատճառներով:


Երկրորդ. Ինչ վերաբերում է «օրենքով գող» Սողոյանի ու նրա մտերիմների հետ կապված ծեծ ու ջարդի հետ կապված լուրերին, ապա նման բան իրականում եղել է. բայց հակառակ ելքով. իրականում Սողոյանն է մի քանիսին «ապտակել»՝ գողական աշխարհի կարգ ու կանոնը խախտելու, եւ «չէպեներ» թուլ տալու համար:

 

Image result for Անդրանիկ Սողոյան Զապ

Սողոյանի ու նրա թիմակիցների նկատմամբ երբեւէ ոտնձգություն չի եղել, ու՞ր մնաց թե խոսք գնար ծեծ ու ջարդի մասին: Սողոյանին ճանաչողները, պարզապես ծիծաղում են այդ ստահոդ տեղեկությունների վրա, ակնարկելով, որ դրանք ընդամենը «աբիժնիկության արդյունք են» ՝ ուրիշ ոչինչ:

Նույն այդ ժանրի ու մուտիլովկաների տեսությունից են համարվում նաեւ այն խոսակցությունները, թե Գուլիի սպանությունը պատվիրելու մեջ կարող է նաեւ «խառը » լինել «օրենքով գող» ՝Զապ Լենինականսկին:
Իսկ գուցե մեկ ուրիշի «մատն է» խառը՝ նման լուրերի արտահոսք կազմակերպելու անպատվաբեր գործում, ո՞վ իմանա…
Հատկապես որ, մեզ հասած տեղեկություններով, օրենքով գող Անդրանիկ Սողոյանը՝ ոչ Գուլի-Մուլիների , ոչ Պակինսկիների ու նրանց շրջապատի մարդկանց հետ հախ ու հաշիվների ՝շփումների ու կոնտակտների մեջ չի եղել:

Դաթո Պակինսկի –Գուլի խառը պատմությունների մասին, ինչ խոսք ՝ առավել իրազեկված կլինեն Թուրքիայի իշախնություններն ու տեղի իրավապահ մարմինները, հատկապես, որ այդ երկու կլանների միջեւ առկա տարաձայնությունների մասին բազում առիթներով խոսվել է:

Նրանց Բլատ կոմիտերը գուցե ավելին գիտեն, քան ներկայացվում է...


Մեզ հասած տեղեկություններով, այդ կեղտոտ պատմությունների մեջ Զապ Լենինականսկու անունը հոլովելը՝ դավադրության ու սեւ տեխնոլգիաների ժանրից է, քանի որ նա այդ կլանի հետ(ըստ հավաստի տեղեկությունների) շահերի բախում երբեւէ չի ունեցել: Անգամ նրանց չի էլ ճանաչում:
Սողոյանը այս վերջին տարիներին գործել , եւ հիմա էլ շարունակում է «խաղի կանոններ» թելադրել Հայաստանում,, իսկ թե ու՞մ էր ձեռնտու, կամ ու՞մ էր պետք նրա անունը բերել կապել արհեստական ծեծ ու ջարդերի, չեղած հնարովի դեպքերի, ստի, ու հիմա էլ Պակինսկիների ու Գուլիների հետ, կիմանան այն «ականները», ովքեր գուցե «գողականի կլիչկայի տակ իստոշնիկ են աշխատում»:

 

Այլ մանրամասների մասին՝ կխոսենք հաջորդ հրապարակման առիթով: