Լևոն Յոլյանի շենքերը.«Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2016 թ. պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը:
Մոտ երկու ամիս առաջ իր պաշտոնից զրկված Յոլյանը բավական մեծ ունեցվածքի տեր մարդ է: Նա հայտարարագրել է երկու բնակարան, երեք հասարակական և մեկ արտադրական նշանակության շինություն, մեկական հողամաս և ավտոտնակ:
Շախմատի միջազգային վարպետի կոչում ունեցող պաշտոնյան իր հայտարարագրում նշել է 16 հազար 650 դրամ բաժնետոմս ունենալու մասին: Իսկ նրա դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են 4 միլիոն 500 հազար դրամ և 11 հազար ամերիկյան դոլար:
Նախկին նախարարի եկամուտները սեպտեմբերի 8–ի դրությամբ կազմել են 8 միլիոն 255 հազար դրամ և գոյացել են երկու տարբեր աշխատավարձերից:
Հիշեցնենք, որ Յոլյանը տարբեր տարիներին զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնները: 2004 թ.–ից Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալն է։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: