Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
Politics

ՀՀԿ համագումարը և մենք.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրապետական կուսակցության երկար սպասված ու գովազդված համագումարը կայացավ։ Հայաստանյան հասարակական–քաղաքական ու լրատվական դաշտը գլխովին թաղված է համագումարի արդյունքների, ուղերձների ու ենթատեքստերի «բացահայտումներով»։ Սակայն իրականում մի շարք ոչ էական ու խմբագրական բնույթի փոփոխություններից զատ, Հանրապետականի համագումարը, ըստ էության, արմատական որևէ նորություն չբերեց, ինչքան էլ այդ մասին հայտարարեն կուսակցության վերին էշելոնի տարբեր ներկայացուցիչներ։ Համագումարի թերևս ամենաուշագրավ նորությունը Կարեն Կարապետյանի հետագա գործունեությանն էր վերաբերում, և այս հարցում Սերժ Սարգսյանը մասնակի հստակություն մտցրեց՝ մասնավորապես պարզ դարձավ որ, 2017–ի ընտրություններից հետո Կարապետյանը շարունակելու է գլխավորել կառավարությունը։
Սակայն այս նորությունը ինչպես նշվեց, մասնակի հստակեցում էր, քանի որ նոր վարչապետի և կառավարության մասին խոսակցությունները փակվեցին առավելագույնը մինչ 2018 թվականը ՝ մինչև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը։ Թե ինչ կլինի 2018–ից հետո, բավական բարդ խնդիր է, և ըստ էության, որևէ կանխատեսում այս հարցում չափազանց անշնորհակալ գործ է։
Այսուհանդերձ, համագումարը նաև ակնհայտ դարձրեց մի շարք իրողություններ՝ մասնավորապես Հանրապետական կուսակցությունում վերջնականապես փորձ է արվում վերացնել ներկուսակցական պայքարի օջախները, այս տեսանկյունից Կարեն Կարապետյանի և Վիգեն Սարգսյանի մուտքը կուսակցություն առանցքային նշանակություն է ստանում, միաժամանակ կարևոր էր նաև կուսակցության կանոնադրության փոփոխությունը՝ որի համաձայն կուսակցությունն ունենալու է արդեն առաջին փոխնախագահ և փոխնախագահներ, որոնք առաջին տեղակալի համեմատ նվազ լիազորություններ են ունենալու։ Այս տեսանկյունից պետք է նշել, որ կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրեթե ակնարկեց, որ ՀՀԿ առաջին փոխնախագահի պոստում մենք առաջիկայում կտեսնենք վարչապետ Կարեն Կարապետյանին, ի դեպ, այս մասին նշվել էր նաև մինչ համագումարը, քանի որ կրկին Շարմազանովը, Կարեն Կարապետյանի անդամակցության դիմումի հրապարակումից հետո նշել էր, որ վարչապետը չի լինելու շարքային կուսակցական։
Կուսակցության փոխնախագահի հաստիք սահմանելով Սերժ Սարգսյանը վերջնականապես իր ձեռքն է վերցնելու կուսակցության ներսում գործընթացները ղեկավարելու և կանխատեսելի դարձնելու բոլոր գործընթացները, քանի որ վերջին շրջանում արդեն բացահայտ կերպով նկատելի էր պայքարը ՀՀԿ ներսում տարբեր խմբավորումների և կլանների միջև։ Եթե մինչ այս հանրապետական վերնախավին դեռևս հաջողվում էր պահպանել կուսակցության միատարության և ամրակուռ լինելու շղարշը, ապա ներկայում արդեն ՀՀԿ սարգսյանական թևը խնդիր ուներ պարզապես ցույց տալ ավելի շատ հանրապետականներին, քան հանրությանը, թե ով է իրականում իշխանության կուսակցության ներսում դրության տերը։
Անշուշտ, առաջին հայացքից տարօրինակ կարող է թվալ, որ գրեթե կուսակցության նախագահին հավասար լիազորություններով առաջին փոխնախագահի հաստիքի ներդրումը կարող է կուսակցության ղեկավարման դուալիստական մոդել առաջ բերել, սակայն նման զարգացումը գրեթե բացառված է, քանի որ նկատի ունենալով այն փաստը, որ Կարեն Կարապետյանը ստանձնելով վարչապետի պաշտոնը, քարտ–բլանշ ստացավ իր կադրային քաղաքականության համար և պաշտոնանկ արեց մի շարք խորհրդանշական դարձած պաշտոնյաների, պետք է ասել, որ նմանօրինակ գործողությունների ազատություն է նա ունենալու նաև ներկուսակցական գործունեության մեջ։
Սա, ըստ էության, նաև տրամաբանական ընթացք է, քանի որ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունից հետո, որ Կարապետյանը 2017–ի ընտրություններում ՀՀԿ հաղթանակից հետո շարունակելու է գլխավորել կառավարությունը, Կարապետյանը առնվազն մինչ 2018 թվականը պետք է ապահովի իր կառավարության համար քաղաքական վստահելի հենարան, իսկ հանրապետականի ներսում ներկուսակցական տարբեր օղակների միջև մրցակցության առկայության պայմաններում դա չափազանց դժվար լուծելի խնդիր կդառնար։ Բացի այս, Կարեն Կարապետյանի նշանակումը ՀՀԿ առաջին փոխնախագահ կապահովի նաև Հանրապետականի, այսպես ասած, ռեբրենդինգի էֆեկտը, որը կարևոր պայման է դառնալու 2017–ի խորհրդարանական ընտրություններն առավել սահուն և առանց ճչացող դրսևորումների անցկացնելու համար։
Ընդ որում` պետք է շեշտել, որ մինչ այս ՀՀԿ ներսում մշտապես էլ եղել են հակասական շահերով տարբեր կլաններ, սակայն գոնե արտաքուստ նրանց միջև առկա լարվածությունը հնարավոր էր լինում քողարկել, սակայն վերջին զարգացումների ֆոնին պարզ դարձավ, որ նախկին մեթոդներն այլևս անարդյունք են և խնդիր կա ներկուսակցական բոլոր գործընթացները բերել կանխատեսելի և վերահսկելի հուն։ Ըստ էության, հենց այսքանով էլ սահմանափակվում են ՀՀԿ համագումարի հիմնական բովանդակությունն ու արդյունքները, իսկ մնացյալն արդեն տեխնիկական բնույթի հարցեր են։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: